Հա

Քաղաքական

15/07/2020 - 13:30

«Այս պահին բուժհաստատութիւններում ունենք 10 վիրաւոր զինծառայող, որոնցից 5-ի վիճակն է միջին կամ միջինից ծանր, սակայն նրանց կեանքին վտանգ չի սպառնում». Արծրուն Յովհաննիսեան

Յուլիսի 12-ից սկսած կոնկրետ ընթացող մարտական գործողութիւնների ընթացքում մենք ունեցել ենք ընդհանուր մօտաւորապէս 2 տասնեակ վիրաւորներ, այդ թւում նաեւ երկու ոստիկանները, բայց իրենց կէսը շատ թեթեւ, աննշան վիրաւորումներ են ունեցել եւ մէկ-երկու ժամ յետոյ վերադարձել են շարք, շարունակել են իրենց խնդիրը կատարել:

«alikonline.ir» - Յուլիսի 12-ից սկսած կոնկրետ ընթացող մարտական գործողութիւնների ընթացքում մենք ունեցել ենք ընդհանուր մօտաւորապէս 2 տասնեակ վիրաւորներ, այդ թւում նաեւ երկու ոստիկանները, բայց իրենց կէսը շատ թեթեւ, աննշան վիրաւորումներ են ունեցել եւ մէկ-երկու ժամ յետոյ վերադարձել են շարք, շարունակել են իրենց խնդիրը կատարել: Այս մասին բրիֆինգի ժամանակ յայտարարեց Իջևանում ստեղծւած լրատւական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Յովհաննիսեանը։  Գրում է Tert.am-ը:

«Այս պահի դրութեամբ ունենք ՀՀ բուժհաստատութիւններում բուժւող 10 վիրաւոր, որոնցից 5-ը թեթեւ մարմնական վնասւածքներ են ստացել եւ գուցէ այս ընթացքում, որ զրուցում ենք, արդէն դուրս են գրւել, 5-ի վիճակը միջին է կամ մի քիչ աւելի ծանր միջինց, բայց բժիշկների հաւաստմամբ նրանց կեանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա:

Արծրուն Յովհաննիսեանը նշեց, որ Տաւուշում խաղաղ բնակչութեան շրջանում վիրաւորներ չկան, վնասը գոյքային է: Նա ասաց, որ գոյքարում է կատարւելու եւ այդ հարցը կը կարգաւորւի:

Ինչ վերաբերում է գազատարին, Արծրուն Յովհաննիսեանը նշեց, որ երկու անգամ է վնասւել ու վերականգնւել է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։