Հա

Քաղաքական

16/07/2020 - 08:25

ՀՀ-Ադրբեջան շփման գծի լարւածութիւնը մթնոլորտ ստեղծեց, որ ԱՄՆ-ն հրատապ քննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցը

Մի քանի ամիս է՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն այս ուղղութեամբ աշխատանք է տանում, բայց այս օրերը՝ ՀՀ-Ադրբեջան շփման գծի լարւածութիւնը, կարելի է ասել, ստեղծեցին հարցի շտապ կարգով քննարկելու մթնոլորտ։ NewArmenia.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցի քննարկմանը։

«alikonline.ir» - Մի քանի ամիս է՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն այս ուղղութեամբ աշխատանք է տանում, բայց այս օրերը՝ ՀՀ-Ադրբեջան շփման գծի լարւածութիւնը, կարելի է ասել, ստեղծեցին հարցի շտապ կարգով քննարկելու մթնոլորտ։ NewArmenia.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելափակման հարցի քննարկմանը։

Մանոյեանի խօսքով՝ հարցը քննարկման կը դրւի երկուշաբթի։

«Պէտք է սպասենք ու տեսնենք, թէ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ինչ եզրակացութեան կը հասնի։ Մինչ հիմա Միացեալ Նահանգների գործադիր իշխանութիւնը հիմնաւորում էր, որ ինքը այդ 110 մլն-ը տրամադրում է Ադրբեջանին ոչ թէ Ղարաբաղի կամ ՀՀ-ի դէմ օգտագործելու համար, այլ Կասպից ծովը պաշտպանելու։ Հիմա պարզ է, որ եթէ Ադրբեջանն անվտանգութեան խնդիր ունի, կարող է այդ խնդիրը լուծելու համար գումարներն իր գրպանից չդնել, փոխարէնն իրեն տրամադրւող գումարն օգտագործի Հայաստանի դէմ։ Ի սկզբանէ անհեթեթ էր ԱՄՆ գործադիր իշխանութեան հիմնաւորումը։ Իսկ այսօր, երբ սահմանին այս իրավիճակն է, կարծում եմ, որ օրէնսդիրները տարբեր տեսանկիւնից կը նայեն հարցին, քանի որ վերջին իրադարձութիւնները պատճառներից մէկն են, որ այս հարցն առաջնահերթութիւն ստանայ»,- ասաց նա։

Մանոյեանը նկատեց, որ Ադրբեջանին ֆինանսական աջակցութիւն տրամադրելու հարցը պէտք է դիտարկւի նաեւ Պենտագոնի ծախսերի արդիւնաւէտութեան ֆոնի ներքոյ, քանի որ աջակցութիւն տրամադրելը եղել է Պենտագոնի առաջարկը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի հետագայ գործողութիւններին, եթէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը որոշի Ադրբեջանին ֆինանսական օգնութիւնը շարունակել, Կիրօ Մանոյեանը նշեց․

«ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբն արդէն 1-2 տարի է, որ բարձաձայնում է անհաւասարութեան մասին, քանի որ մինչեւ վերջին 1-2 տարին միշտ եղել է հասկացողութիւն, որ ԱՄՆ-ի՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը պէտք է ունենայ հաւասարութիւն, իսկ այս դէպքում խախտւել է հաւասարութիւնը, դրա համար Արմեիկայի Հայ Դատն այս հարցն առաջ էր տանում»։

Կիրօ Մանոյեանը յաւելեց, որ վերոնշեալ գործընթացին զուգահեռ Հայ Դատի յանձնախումբը նաեւ աշխատանքներ է տանում, որ Արցախում մարդասիրական օժանդակութեան տրամադրումը պահպանւի ԱՄՆ բիւջէում, քանի որ Արցախին տրամադրւող գումարն անհամեմատ փոքր է՝ 5 մլն դոլար։

«Սա մի աշխատանք է, որ պէտք է շարունակւի, քանի որ խախտւել է հաւասարութիւնը, եւ այս ուղղութիւնը շարունակելու է աշխատանքը»,- շարունակեց Կիրօ Մանոյեանը։

 

ԱՆԻ ԱՐԱՄԻ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։