Հա

Քաղաքական

16/07/2020 - 10:00

Գիշերը ադրբեջանական կողմը դիւերսիոն ներթափանցման փորձ է արել

«Գիշերը հակառակորդը դիւերսիոն ներթափանցման փորձ է արել». ֆէսյբուքեան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանեանը:

«alikonline.ir» - «Գիշերը հակառակորդը դիւերսիոն ներթափանցման փորձ է արել». ֆէսյբուքեան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանեանը:

«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձեւ պաշտպանութեան, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիւերսիոն ներթափանցման փորձը։

Թէժ մարտից յետոյ հակառակորդը, կորուստներ կրելով, յետ է շպրտւել։

Այնուհետեւ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսէս գիւղերը՝ կիրառելով ականանետ եւ Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակւում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չէզոքացնում են ադրբեջանական զինւած ուժերի սադրանքները։ 

Սա երէկ ժամը 00:15-ից հաստատւած փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»,- գրել  է նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։