Հա

Քաղաքական

18/07/2020 - 13:15

«Ադրբեջանում առկայ հակահայկական ծայրայեղ ռասիզմը սնուցում է Թուրքիան». Մելքոնեան

Ռուբէն Մելքոնեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրաման հաւանականութեանը:

«alikonline.ir» - Ռուբէն Մելքոնեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրաման հաւանականութեանը:

Թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավման հարցը դիտարկում է երեք հարթութիւնում: Ըստ նրա՝ նախ՝ թուրքական ներգործութիւնը նկատելի է Ադրբեջանի կողմից հակահայկական ատելութեան թէժացման գործում, այսինքն՝ հակահայկական ծայրայեղ ռասիզմը, որն առկայ է Ադրբեջանում, սնուցւում է նաեւ Թուրքիայի կողմից, ինչը կարելի է համարել ուղղակի կամ անուղղակի մասնակցութիւն այս կոնֆիլկտին:

«Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ թուրքական զինւած ուժերը տարատեսակ մասնակցութիւն ունեն Ադրբեջանի բանակի վերապատրաստման, արդիականացման եւ այլ գործընթացներում: Արդէն շատ է խօսւում Նախիջեւանում թուրքական զինուժի ներկայութեան մասին, ինչը նոյնպէս կարելի է համարել ուղղակի կամ անուղղակի մասնակցութիւն»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում նշեց թուրքագէտը:

Իսկ երրորդ հարթութիւնն, ըստ Մելքոնեանի, այն է, որ Թուրքիան լինելով անկանխատեսելի պետութիւն՝ արդէն քանիցս ապացուցել է, որ յարգանք չունի այլ երկրների տարածքային ամբողջականութեան նկատմամբ եւ առիթի ու հնարաւորութեան դէպքում ոտնահարում է այդ նորմը: Մելքոնեանը վկայակոչում է մի քանի օրինակ՝ նշելով Սիրիայի նմատմամբ Թուրքիայի ոտնձգութիւնը, Կիպրոսի օկուպացիան, ներխուժումը Իրաք, ինչպէս նաեւ ինտերւենցիան Լիբիայում:

«Այսքանից յետոյ հռետորական հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում Թուրքիային ներխուժել նաեւ Հայաստան, այսինքն՝ թուրքական ծաւալապաշտական քաղաքականութեան մէջ բնական է, որ Հայաստանի հանդէպ ատելութեան պարագայում Հայաստան ներխուժելու հաւանականութիւնը միշտ էլ կայ: Վերջերս հրապարակւեց ծրագիր, որ Թուրքիան ունեցել է գծւած սխեմա Հայաստան ներխուժելու հետ կապւած, ինչն, ըստ էութեան, նորութիւն չէ մասնագէտների համար, որովհետեւ Թուրքիան ամէն տարի պատրաստում է համապատասխան սցենար՝ հաւանականութեան եւ յարմար առիթի դէպքում Հայաստան ներծուժելու համար»,- ընդգծեց Մելքոնեանը:

Թուրքագէտը յիշեցնում է, որ 1992-94 թւականներին Թուրքիան երկու անգամ գրեթէ հասել էր այդ սահմանագծին, թուրքական զօրքերը բերւել էին մարտական պատրաստւածութեան առաջին աստիճանի, բանակի հրամանատարները յայտարարում էին, որ պատրաստ են ներխուժել Հայաստան, եւ միայն Ռուսաստանի անմիջական միջամտութեամբ այդ ամէնը կանխւեց:

Մելքոնեանի համոզմամբ՝ թուրքական սպառնալիքի ու հնարաւոր ինտերւենցիայի դէմ միակ ազդեցիկ հակամիջոցը հայ-ռուսական ռազմաստրատեգիական համագործակցութիւնն է ու դրա խորացումը:

Յիշեցնենք, որ յուլիսի 12–ից իրավիճակը սրւել է հայ-ադրբեջանական սահմանի Տաւուշի հատւածում․ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենայով Տաւուշի ուղղութեամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից յետոյ Ադրբեջանի զինծառայողները, թողնելով աւտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծութիւնն ինչպէս հայ դիրքապահների, այնպէս էլ բնակավայրերի ուղղութեամբ։

Յուլիսի 17-ի պաշտօնական տւեալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրաւոր, եւ եւս մէկ խաղաղ բնակիչ։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանեանն այսօր առաւօտեան յայտնել էր, որ գիշերւայ ընթացքում շփման գծում պահպանւել է յարաբերական անդորր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։