Հա

Քաղաքական

22/07/2020 - 10:30

««Արջի ծառայութիւն» մատուցող «Հռոմի պապից աւելի կաթոլիկները». սահմանի թէժ օրերին ներքին օրակարգ առաջ բերող, թշնամանք հրահրող, դաւաճաններ փնտրողները իշխանութեան մի քանի ներկայացուցիչներ էին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ սահմանին անհանգիստ է, երբ թշնամին պատերազմ է հրահրում, բնական է իւրաքանչիւրիս ցանկութիւնը՝ ներսում ունենալ միասնականութիւն, հաշտութիւն, հանդուրժողականութիւն:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ սահմանին անհանգիստ է, երբ թշնամին պատերազմ է հրահրում, բնական է իւրաքանչիւրիս ցանկութիւնը՝ ներսում ունենալ միասնականութիւն, հաշտութիւն, հանդուրժողականութիւն:

Թէ՛ նախկինում, թէ՛ վերջին օրերին մենք կարողացանք ապացուցել, որ հէնց այդպէս էլ կայ: Մեծամասամբ: Բայց ոչ ամբողջութեամբ: Ցաւօք, առանձին դէպքերում հնարաւոր չեղաւ խուսափել ներքին ատելութիւն ու թշնամանք հրահրելու փորձերից: 

Ու շատ աւելի ցաւալի է, որ ներքին օրակարգ առաջ բերող, ներքին թշնամիներ, «ներքին թուրքեր», դաւաճաններ փնտրողների մէջ հիմնականում իշխանութեան մի քանի ներկայացուցիչներ ու, առաւել եւս, իշխանամերձ որոշակի անհատներ էին: 

Օրինակ՝ ինչպէս կարելի է բացատրել, որ պատգամաւորը կարող է սպառնալ գլուխների վրայով անցնել, ատամներ ջարդել՝ հայ լինի, թէ եզդի: 

Կամ՝ մէկ ուրիշը համարում է, որ «ներքին թշնամին» աւելի վտանգաւոր է, քան արտաքինը: Երրորդը Ալիեւի սանձարձակութիւնների մէջ... ներհայաստանեան հետք է փնտրում: Չորրորդը ներսում խրամատներ է փնտրում ու պատրաստւում հերոսաբար «քանդել» դրանք...

Իրականում նմանները, որոնք, որպէս կանոն ներկայանում են որպէս «յեղափոխութեան» աւելի մեծ պաշտպաններ, քան հէնց Նիկոլ Փաշինեանը, ամենամեծ «արջի ծառայութիւնն» են մատուցում հէնց Նիկոլ Փաշինեանին եւ օրւայ իշխանութիւններին ընդհանրապէս: 

Ոչ մի ընդդիմութիւն չի կարող այնքան մեծ վնաս հասցնել իշխանութիւններին ու նրանց վարկանիշին, որքան իրենց հաւատարմութիւնն ապացուցելու ճանապարհին որեւէ արժէքի, որեւէ սրբութեան, որեւէ «կարմիր գծի» առջեւ կանգ չառնողները՝ իշխանութեան միջից լինի, թէ «կողքերից»»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։