Հայ-ադրբեջանական հակամարտութիւնը նոր որակ է ձեռք բերում, ինչը մինչեւ այժմ չի եղել, այն վերածւում է թուրք-ռուսական պրոքսի պատերազմի:
«alikonline.ir» - Հայ-ադրբեջանական հակամարտութիւնը նոր որակ է ձեռք բերում, ինչը մինչեւ այժմ չի եղել, այն վերածւում է թուրք-ռուսական պրոքսի պատերազմի։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը:
«Թուրքերը մտան խաղի մէջ, ադրբեջանցիներն ընդունեցին նման զարգացումը։ Ադրբեջանը Սիրիայի վերածւելու տարբերակի առաջ է կարող յայտնւել։
P.S. Փաստօրէն Ալիեւի իշխանութիւնն արդէն Էրդողանից է կախւած, դա նրա սուբեկտայնութեան աստիճանի ցածրացում է նշանակում»,- նշել է նա: