Հա

Քաղաքական

22/07/2020 - 13:40

«ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաեւ ՌԴ-ի դէմ, կան ապացոյցներ, որ հակառուսական բանաձեւի ընդունումը ֆինանսաւորւում է Ադրբեջանի կողմից»․ Սուրէն Սարգսեան

Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ներկայացւած հակահայկական բանաձեւին, որը, նրա խօսքով, նաեւ հակառուսական է։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ներկայացւած հակահայկական բանաձեւին, որը, նրա խօսքով, նաեւ հակառուսական է։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Կարծում եմ բոլորի համար ակնյայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երէկւայ բանաձեւը ոչ միայն հակահայկական, այլեւ հակառուսական է.

Բանաձեւը դրւել է շրջանառութեան մէջ Ադրբեջանի դեսպանութեան կողմից ֆինանսաւորւելով, վստահ եմ տեքստը նոյնպէս նրանք են գրել:

Ունեմ բաւարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրութեան եւ այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսաւորել է այս բանաձեւի ընդունումը` մեր միջոցով նաեւ Ռուսաստանին խփելու համար: Պատրաստ եմ դրանք տրամադրել իշխանութիւններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով:

ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաեւ Ռուսաստանի դէմ եւ այս փաստին պէտք է արձագանքի նաեւ Ռուսաստանը:

Կից հրապարակում եմ հասանելի պայմանագրերից մէկը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։