Հա

Քաղաքական

27/07/2020 - 12:50

Ինչու է Ադրբեջանը փորձում լարւած պահել վիճակը. մեկնաբանում է քաղաքագէտը

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական կենտրոնի քաղաքական մեկնաբան Երւանդ Բոզոյեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադաձել է հայ-ադրբեջանական սահմանի լարւածութեան հետեւանքով տարբեր երկրներում ծաւալւած էթնիկ բախումներին:

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական կենտրոնի քաղաքական մեկնաբան Երւանդ Բոզոյեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադաձել է հայ-ադրբեջանական սահմանի լարւածութեան հետեւանքով տարբեր երկրներում ծաւալւած էթնիկ բախումներին:

Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանի կարծիքով՝ Ադրբեջանը, պարտւելով մարտի դաշտում, փորձեց կոմպենսացնել այդ պարտութիւնը այլ հարթութիւններում՝ լարւած վիճակը տեղափոխելով Մոսկւա, Վաշինգտոն, եւրոպական երկրներ՝ հրահրելով էթնիկ բախումներ:

Ըստ քաղաքագէտի՝ Ադրբեջանի այսօրւայ իշխանութիւնները պատրաստ չէին այդ իրավիճակին եւ փորձում են մոբիլիզացնել իրենց հասարակութեանը իրենց կողքին, որովհետեւ զգում են, որ իրենց իշխանութեանը վտանգ է սպառնում հէնց հասարակութիւնից:

«Ադրբեջանական հասարկութիւնը երկար ժամանակ ապրել է այն գաղափարով, որ ադրբեջանական բանակը հզօր է, ուժեղ է, ցանկացած պահի կարող է յարձակւել ու լուծել ղարաբաղեան խնդիրը, պարզապէս միջնորդներն են խանգարում: Եւ որպէսզի իշխանութիւնը խուսափի ադրբեջանական հասարակութեան հարցադրումներից, փորձում է լարւած պահել իրավիճակը, փորձում է կոսոլիդացւած պահել հասարակութեանը իր կողքին, որպէսզի իր իշխանութեանը վտանգ չսպառնայ»,- ասել է քաղաքագէտը:

Բոզոյեանի կարծիքով՝ քանի որ այս պահին Ադրբեջանը չի կարող պատերազմական գործողութիւններ սկսել՝ ռիսկային է իր համար, փորձում է պատերազմական գործողութիւնները տեղափոխել այլ հարթութիւններ: Հայ-ադրբեջանական սահմանին նախկինում եղած բախումների ժամանակ Ադրբեջանը լարւածութիւն չի զգացել հասարակութեան կողմից:

Իսկ այժմ վախեցած է եւ փորձում է լարւածութիւնը տեղափոխել աշխարհով մէկ:

Ըստ քաղաքագէտի՝ Ադրբեջանի իշխանութիւնն է այս բախումների հրահրողը եւ փորձելու է որքան հնարաւվոր է` լարւած պահել վիճակը:

Յիշեցնենք, որ յուլիսի 12-ից իրավիճակը սրւել է հայ-ադրբեջանական սահմանի Տաւուշի հատւածում։ Յուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենայով Տաւուշի ուղղութեամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից յետոյ Ադրբեջանի զինծառայողները, թողնելով աւտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից յետոյ հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծութիւնն ինչպէս հայ դիրքապահների, այնպէս էլ բնակավայրերի ուղղութեամբ։

Պաշտօնական տւեալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրաւորների մասին որեւէ բան չի հաղորդւում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրաւոր (եւս մէկը խաղաղ բնակչութիւնից)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։