Հա

Քաղաքական

29/07/2020 - 13:00

«Դիտաւորութիւն եւ յստակ իրականացւող քաղաքականութիւն». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս իշխանութիւնները, անցած երկու տարւայ ընթացքում, ի թիւս բազմաթիւ ու բազմաբնոյթ այլ հարցերի, պարբերաբար յայտնւում են այնպիսի թեմաների շուրջ քննադատութիւնների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժէքներին, աւանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական Եկեղեցուն եւ այլն:

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս իշխանութիւնները, անցած երկու տարւայ ընթացքում, ի թիւս բազմաթիւ ու բազմաբնոյթ այլ հարցերի, պարբերաբար յայտնւում են այնպիսի թեմաների շուրջ քննադատութիւնների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժէքներին, աւանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական Եկեղեցուն եւ այլն: Վերջին ամենաթարմ օրինակը դպրոցի առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հետ կապւած մեծ աղմուկն է: 

Չնայած պատասխանատուները փորձում են իրենց քննադատողներին մեղադրել հնարաւոր ու անհնար բոլոր «յանցանքներում», նոյնիսկ սովորոյթի ուժով վիրաւորանքներ հասցնել ու անւանարկել, իսկ զուգահեռ «եփած ճաշում» մասնակի փոփոխութիւններ անել, այդուամենայնիւ, քննադատութեան քանակը դրանից ամենեւին չի նւազում:

Մասնաւորաբար «Փաստ» թերթի հետ զրոյցում քաղաքական մեկնաբան Սարօ Սարոյեանը, խօսելով կրթական չափորոշիչների մասին, նշում է. «Սա միայն տգիտութեան արդիւնք չէ: 

Կարելի էր, իհարկէ, վերագրել տգիտութեանը, եթէ մէկ-երկու օրինակ լինէր, բայց երբ տեսնում ենք, որ բոլոր դասագրքերն էլ նոյն խնդիրների մէջ են «եփւում», ամէն դէպքում, շատ վերլուծութիւններ թոյլ են տալիս ենթադրել, որ իսկապէս դիտաւորութիւն կայ: Միգուցէ ինչ-որ ժամանակ յետոյ չարակամութեան դրսեւորման ապացոյցներ ի յայտ գան, բայց այն, որ այս գործընթացում եւս կառավարման խնդիր կայ, անհերքելի է»:

Գրող հրապարակախօս Դաւիթ Սարգսեանն էլ թերթի հետ զրոյցում նշեց, որ «երբ համադրում ենք փաստերը, կատարւող իրողութիւնները, երեւում է՝ սա ոչ թէ միամիտ է արւում, տգիտութեան արդիւնք է կամ պատահական է ստացւել, այլ պարզապէս քաղաքականութիւն է, որն իրականացւում է»:

«Սա պատերազմող երկրի, փոքր պետութեան, փոքր ազգի պահպանութեան բոլոր տեսակի վահանների վերացում է»,- ասում է Սարգսեանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։