Հա

Քաղաքական

29/07/2020 - 13:10

«ՀՀ ներկայ իշխանութիւնը «հակադիւանագիտական» է, ներքաղաքական օրակարգի վրայ կենտրոնանալով՝ ձախողել են աշխատանքը կարեւոր արտաքին ուղղութիւններով»․ Ա․ Չալաբեանը՝ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնների մասին

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր մեկնարկող թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զօրավարժութիւններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր մեկնարկող թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զօրավարժութիւններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Այսօրւանից Ադրբեջանի տարածքում, ներառեալ Նախիջեւանում եւ Արցախին սահմանակցող շրջաններում, սկսում են լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւններ։

Նախկինում եւս այդպիսի զօրավարժութիւններ տեղի են ունեցել, սակայն դրանք չեն ունեցել այդպիսի լայն ընդգրկում ոչ աշխարհագրական իմաստով, ոչ էլ օգտագործւող սպառազինութիւնների տեսականու եւ հզօրութեան։ Ինչը նաեւ պակաս կարեւոր չէ՝ թէ Ադրբեջանում եւ թէ Թուրքիայում բացայայտ խօսւում է նրա մասին, որ սա հոգեբանական ճնշման միջոց է հայկական կողմի վրայ, Տաւուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ։

Այն, որ Տաւուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձութիւնները առիթ էին տալու Թուրքիային ակտիւանալ, թերեւս կասկած չէր յարուցում, հաշւի առնելով նրա ռազմաքաղաքական ղեկավարութեան ագրեսիւ հռետորաբանութիւնը այդ օրերին։ Սակայն այն, թէ ինչ արագութեամբ եւ մասշտաբներով դա տեղի ուենցաւ, ցոյց է տալիս, որ մենք մեր վերջին տասնամեակների մէջ առաջին անգամ բախւում ենք Թուրքիայի հետ անմիջական ռազմական հակամարտութեան իրական վտանգի հետ, եւ դա կապւած է այդ երկրի էապէս փոփոխւած աշխարհաքաղաքական դիրքաւորման հետ։

Վերջին տաս տարիների ընթացքում, Թուրքիան արագ տեմպերով դարձել է տարածաշրջանի առաւել ագրեսիւ խաղացողը։ Եթէ նախկինում այն ռազմականօրէն ներգրաււած էր միայն Հիւսիսային Կիպրոսում, ապա այժմ այն իր զինւած ուժերն է տեղակայել Սիրիայի հիւսիսում, Լիբիայի արեւմուտքում, ռազմակայան է ստեղծել Կատարում, իր նկրտումներն է դրսեւորում Յունաստանի ծովային շելֆի եւ Բուլղարիայի հարաւային շրջանների նկատմամբ։ Հրաժարւելով Եւրոպական Միութեան անդամակցութեան, եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցութեան հեռանկարից, այս երկիրը այժմ որդեգրել է «Նէօսմանեան» դոկտրինա, որով այն յաւակնում է իր ազդեցութիւնը հաստատել 100 տարի առաջ կործանւած կայսրութեան նախկին տարածքների վրայ, դառնալ թուրքական աշխարհի առաջնորդը, եւ դրանով քայլ առ քայլ հետեւողականօրէն վերածւել գլոբալ մասշտաբի աշխարհաքաղաքական նոր կենտրոնի, ինչպիսին եղել է նոյն Օսմանեան կայսրութիւնը 15-19-րդ դարերի ընթացքում։

Այս յաւակնոտ հեռանկարի ճանապարհին, Թուրքիային բնականաբար խանգարում է «հայակական սեպը», եւ առաջիկայ տարիներին այն կարող է ողջ թափով ներգարււել այն մէջտեղից հանելու գործին, հնարաւոր բոլոր միջոցներով աւելացնելով ճնշումը մեզ վրայ, ընդհուպ սպառնալով ռազմական միջամտութեամբ։ Եթէ նախկինում մեր ռազմական դիմակայութիւնը տեղի էր ունենում միայն Ադրբեջանի հետ, եւ այս կամ այն չափով այստեղ կողմերի ուժերը իրար համարժէք էին (թէեւ ոչ հաւասար), ապա Թուրքիայի դէպքում իրավիճակը այլ է՝ այս երկիրը ունի մեզնից 10 անգամ մեծ բանակ, 30 անգամ մեզ ռազմական բիւջէ, սեփական զարգացած ռազմական արդիւնաբերութիւն՝ սա հնարաւոր ռազմական բախման ելքը կանխորոշում է բնաւ ոչ մեր օգտին։

Այստեղից էլ անմիջականօրէն հետեւում է, որ Հայաստանը պէտք է հնարաւոր միջոցներով խուսափի այդպիսի ռազմական բախումից, եւ գտնի Թուրքիային զսպելու դիւանագիտական եւ դաշնակցային ռեսուրսներ, առաւել եւս, որ Թուրքիայի յաւակնութիւնները այլ աշխարհաքաղաքական կենտրոններին բոլորովին էլ չեն ոգեւորում։ Թուրքիան իր նկրտումներում պատմականօրէն բախւում է Ռուսաստանի շահերին, սակայն վերջին շրջանում, այն որոշ դէպքերում արդէն սկսում է հակադրւել նաեւ ԱՄՆ-ին, իսկ նրա հեռագնայ պլանները՝ միաւորելու թուրքական աշխարհը, անմիջականօրէն բախւելու են նաեւ Չինաստանի շահերին՝ թէ սեփական Սինձեան նահանգում, եւ թէ Միջին Ասիայում։ Կարեւոր է նաեւ Իրանը, որի պատմականօրէն մրցակցում է Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում։ Այս ամէնը պէտք է յուշի, որ մենք կարող ենք ունենալ բնական դաշնակիցներ, որոնք կարող են մեզ օգնել չէզոքացնելու Թուրքիայի հնարաւոր նկրտումները, սակայն դրա համար մեզ պէտք է նրանց հետ ակտիւ եւ հետեւողական աշխատանք՝ համատեղելու սեփական շահերը։

Ցաւօք, մեր յարաբերութիւնները այս կարեւորագոյն ուժային կենտրոնների հետ վերջին շրջանում գտնւում եմ ոչ բարւոք վիճակում։ Ռուսաստանի Դաշնութեան հետ Հայաստանի գործող իշխանութիւնը յարաբերութիւնները բարդացրել է բազմաթիւ անհեռատես եւ անիմաստ քայլերի պատճառով, դրանց ցուցակը մեզ պարբերակաբար ներկայացւում է ռուսական կողմից։ ԱՄՆ գործող ադմինիստրացիայի հետ ակտիւ յարաբերութիւններ չկան, չկայ շատ թէ քիչ լուրջ համագործակցութեան օրակարգ կամ համատեղ նախաձեռնութիւններ։ Չինաստանը իր Նոր Մետաքսեայ ճանապարհի (One road One belt) ռազմավարական ծրագրում ընդգրկել է Ադրբեջանը, սակայն չի ընդգրկել Հայաստանը, եւ վերջին շրջանում էապէս նւազեցրել է ներգրաւումը Հայաստանում։ Իրանի հետ յարաբերութիւնները եւս գտնւում են անհասկանալի վիճակում՝ մասամբ պայմանաւորւած այդ երկրի ներքին դժւարութիւններով, բայց նաեւ մեր կողմից նախաձեռնութեան բացակայութեամբ։

Այս ամենը պատահական չի՝ Հայաստանի ներկայիս իշխանութիւնը բոլոր եղածների մէջ ամենա «հակադիւանագիտականն» է, եւ դա արդէն հնարաւոր չի թաքցնել։ Կենտրոնացած լինելով սեփական ներքաղաքական օրակարգի վրայ, չունենալով բաւարար փորձ եւ դիւանագիտական ազդեցութիւն երկրից դուրս, եւ նաեւ փչացնելով յարաբերութիւնները հայկական իրականութեան այն խաղացողների հետ, որոնք այդպիսի ազդեցութիւն ունեն, այն փաստացի ձախողել է մեր երկրի դիւանագիտական աշխատանքը մի շարք առանցքային ուղղութիւններով, եւ այսօր մենք ակնառու տեսնում ենք դրա հետեւանքները։ Թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները վերջին յիշեցումներից մէկն են այն մասին, որ մենք բախւում ենք նոր մասշտաբի ու սրութեան մարտահրաւէրների հետ, եւ պէտք է արմատապէս վերանայենք մեր արտաքին քաղաքականութիւնը՝ խուսափելու անշրջելի կորուստներից։

Բազմաթիւ գիտակ մարդիկ սրա մասին վաղուց էին զգուշացնում, սակայն այսօր մեր ժամանակը սպառւում է, եւ Նախիջեւանի սահմանին ամէն մի պատակահական կրակոց կարող է վառել նոր պատերազմի կրակը՝ այս անգամ արդէն շատ աւելի հզօր եւ վտանգաւոր հակառակորդի հետ։ Եթէ ցանկանում ենք խուսափել այս հեռանկարից, մեր երկրի կառավարման համակարգում պէտք է օր առաջ էական փոփոխութիւններ տեղի ունենան եւ մեր ազգային ռեսուրսները պէտք է մոբիլիզացւեն՝ ապահովելու երկրի անվտանգութիւնը եւ խաղաղ զարագացումը»։

Յարակից լուրեր

  • Թուրքագէտի կարծիքով՝ ՌԴ-ն չի հանդուրժի ԼՂ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի քայլերը
    Թուրքագէտի կարծիքով՝ ՌԴ-ն չի հանդուրժի ԼՂ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի քայլերը

    Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքները սիրիացիներով՝ իրեն հաւատարիմ հասարակութեան շերտով բնակեցնելու մտադրութիւնը միանշանակ չի ընդունւի ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի կողմից. Ռուսաստանը կամ այն թոյլ չի տայ ի սկզբանէ, կամ հետագայում կը դիմի հակաահաբեկչական քայլերի:

  • «Հայաստանին մտածող մարդիկ են պէտք». Նայիրի Յոխիկեան
    «Հայաստանին մտածող մարդիկ են պէտք». Նայիրի Յոխիկեան

    Որպէս հեռուստամեկնաբան եւ առաջին հերթին որպէս հայ՝ ես միշտ հանդուրժող կերպով եմ վերաբերւում այլակարծութեանը, քանի որ կարծիքների բախումը կարող է մտածող մարդկանց յանգեցնել որեւէ ճշմարտութեան։

  • Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից
    Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից

    Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է տեսնել քաղաքականութեան իրական փոփոխութեան ապացոյցներ, մասնաւորապէս՝ «սիրիացի վարձկանների դուրս բերում» Լեռնային Ղարաբաղից: 

  • Թագաւորը մերկ է
    Թագաւորը մերկ է

    Քրեմլինի նախանձախնդիր ու անհանդուրժող աչքը, ի վերջոյ, կրնայ միայն վասալներ եւ թշնամիներ տեսնել, եւ Ռուսիոյ դրացիները, եթէ չեն ուզեր մէկը դառնալ, պէտք է հաշտուին միւսը ըլլալու: Այս մասին յայտարարած է 1940-ական թուականներու ամերիկեան դիւանագիտութեան տիտաններէն պատմաբան Ճորճ Ֆ. Քենըն, որ ծանօթ է իբրեւ Պաղ պատերազմի շրջանին Խորհրդային Միութեան զսպման (քոնթէյնմընթ) քաղաքականութեան ջատագով:

  • Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում
    Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում

    Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրւած «կապիտուլեացիայի» համաձայնագրից յետոյ ՀՀ-ն կանգնելու է պարենային անվտանգութեան լուրջ խնդրի առջեւ՝ յատկապէս հացահատիկային մշակաբոյսերի հետ կապւած։ Panorama.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։