Հա

Քաղաքական

30/07/2020 - 09:35

«Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելոյթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցոյցեր են անում ՌԴ դեսպանութեան դիմաց». Ռոբերտ Քոչարեան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը երեք հեռուստաընկերութիւնների լրագրողներին տւած հարցազրոյցում անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի ակտիւութեանը՝ ասաց, որ սա աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխութիւնների արդիւնք է։

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը երեք հեռուստաընկերութիւնների լրագրողներին տւած հարցազրոյցում անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի ակտիւութեանը՝ ասաց, որ սա աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխութիւնների արդիւնք է․ «Թուրքիայի ամբիցինոները այսօր եւ 10-15 տարի առաջ էապէս տարբերւում են իրարից։ Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելոյթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցոյցեր են անում ՌԴ դեսպանութեան դիմաց, որոնց հիմնական թիրախը ռուսական ռազմակայանն է Հայաստանում։ Այդ մարդիկ ոչ միայն պէտք է զգաստանան, պէտք է հասկանան, թէ ինչի հետ է դա կապւած, եւ ինչ հետեւանքներ կարող էին լինել Հայաստանի համար, եթէ Ռուսաստանը ներկայացւած չլինէր Հայաստանում՝ ռազմական բազայով։ ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն է Թուրքիայի բանակը, իր հնարաւորութիւններով ամէնից հզօրն է»։

Թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնների վերաբերեալ երկրորդ նախագահն ասաց, որ դրանք անկասկած ուժի ցուցադրում են։

«Անկասկած, զգուշացում է, որ կարող է լինել նաեւ այսպիսի զարգացում»,- ասել է Ռոբերտ Քոչարեանը՝ պատասխանելով դիտարկմանը, թէ կայ կարծիք, որ այդ զօրավարժութիւնները Հայաստան ներխուժման փորձ են լինելու։

«Նման կարգի մասշտաբային զօրավարժութիւնները ոչ միայն զօրավարժութիւններ են՝ զօրավարժութիւնների համար, այլ լուրջ քաղաքական ազդակ են տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Չեմ կարծում, որ դա կարող է վերածւի ներխուժման, բայց այն հանգամանքը, որ քեզ ուղղակի ասում են, որ սա հնարաւոր սցենար է, այո, այդպէս է»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։