Հա

Քաղաքական

30/07/2020 - 10:55

«Փաստ». «Ուշացած քայլեր, ան­հաս­կա­նա­լի քա­ղա­քա­կան «խանդ». սահմանին լարւածութեան ֆոնին իշխանութիւններն զբաղւած են միայն սեփական փիառով»

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարւած։ Չնայած Տաւուշի ուղղութեամբ մեր բանակը կարողացել է լուծել իր խնդիրը եւ հետ շպրտել հակառակորդին, հիմա էլ պահպանւում է շատ յարաբերական անդորրը, սակայն դժւար թէ ադրբեջանական կողմը այս իրավիճակում հանդարտւի։ Եւ չեն բացառւում նոր սադրանքները թշնամու կողմից։ Դրա համար ցանկացած պահի պէտք է պատրաստ լինել, որ իրավիճակը կարող է ընթանալ դէպի նոր սրացում։

«alikonline.ir» - Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարւած։ Չնայած Տաւուշի ուղղութեամբ մեր բանակը կարողացել է լուծել իր խնդիրը եւ հետ շպրտել հակառակորդին, հիմա էլ պահպանւում է շատ յարաբերական անդորրը, սակայն դժւար թէ ադրբեջանական կողմը այս իրավիճակում հանդարտւի։ Եւ չեն բացառւում նոր սադրանքները թշնամու կողմից։ Դրա համար ցանկացած պահի պէտք է պատրաստ լինել, որ իրավիճակը կարող է ընթանալ դէպի նոր սրացում։

Բայց հարցն այն է, որ պատրաստ պէտք է լինի ոչ միայն մեր բանակը, այլեւ հասարակութիւնն ու սփիւռքը։ Ադրբեջանը միայն ռազմական դաշտում չէ, որ պայքարում է Հայաստանի դէմ։ Բաքուն փորձում է դիմակայութեան հարթակ դարձնել կիբերտարածութիւնը, սոցցանցերում ապատեղեկատւութիւն տարածել եւ օգտւել մեր հասարակութեան ներսում կուտակւած ներքին ատելութեան մթնոլորտից։

Իսկ միւս կողմից՝ Ադրբեջանը ձգտում է գործի դնել դիւանագիտութիւնը, որը ենթադրում է միջազգային ասպարէզում հակահայկական արշաւ։ Եւ արտերկրում որպէս Հայաստանին ճնշող գործօն փորձ է կատարւում աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական համայնքների շրջանում հայերի նկատմամբ ատելութիւն սերմանել եւ սադրանքներ հրահրել։

Այդ իսկ պատճառով էլ մենք աշխարհի տարբեր երկրներում ականատես ենք լինում հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջեւ բախումների, որոնք վերածւում են անգամ ծեծկռտուքների։ 

Իսկ մինչ մոսկովեան առեւտրի կենտրոնների եւ շուկաների ադրբեջանական ծագում ունեցող սեփականատէրերը հրաժարւում էին հայկական ապրանքներից, հայ-ադրբեջանական սուր բախումներ տեղի ունեցան արդէն Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներում:

Եւ պատահական չէ, որ համացանցում տարածւում էին այնպիսի տեսանիւթեր, որտեղ երեւում է, թէ ինչպէս են մի խումբ մարդիկ յարձակւում հայկական պետհամարանիշով աւտոմեքենայի եւ մեքենայում նստած տղամարդու վրայ, մէկ այլ տեսանիւթում էլ երեւում է, թէ ինչպէս են մի խումբ երիտասարդներ հայհոյելով ծեծում մի տարեց մարդու եւ պահանջում, որ նա պատասխանի, թէ ում է պատկանում Ղարաբաղը: 

Բախումներ եղան նաեւ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում: Եւ բացառւած չէ, որ առաջիկայում հայ-ադրբեջանական բախումների նոր ալիքի եւս ականատես լինենք։ Իսկ այդ բախումները աւելի կը սրեն հակասութիւնները հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։ Բաքուն դրանով իբր յոյս ունի քողարկել մարտի դաշտում կրած իր պարտութիւնը եւ սեփական հասարակութեան ուշադրութիւնը ներքին խնդիրներից շեղել հայատեացութեան ուղղութեամբ։

Փաստօրէն իրավիճակը շատ աւել ի լուրջ է, քան կարելի է պատկերացնել, եւ Հայաստանի իշխանութիւններից յատուկ զգօնութիւն է պահանջում։ Այսպիսի իրադրութեան պայմաններում ողջ հայաստանեան հասարակութիւնը պէտք է գործի համախմբւած եւ միահամուռ ջանքերով։ 

Դասական ընդդիմութեան ներկայացուցիչները լաւ են գիտակցում դրա կարեւորութիւնը եւ փորձում են ամէն կերպ իրենց քայլերով օգտակար լինել պետութեանը, բայց արի ու տես, որ իշխանութիւններն այս իրավիճակում իրենց բացթողումները պարտակելու համար հանրային եւ քաղաքական դաշտում դաւաճանների են փնտրում՝ թիրախաւորելով ընդդիմութեանը։

Փոխանակ իշխանութիւնները փորձեն միասնութեան մթնոլորտ ստեղծել հանրութեան շրջանում ու պետութեան շահերին համապատասխան օգտագործել նաեւ ընդդիմութեան ներկայացուցիչների ներուժը, արտասահմանում ունեցած կապերը, զբաղւած են միայն սեփական փիառով եւ անհասկանալի քաղաքական «խանդի» տեսարաններով։

Կաղում է նաեւ իշխանութիւնների կողմից սփիւռքի հետ աշխատանքը։ Փոխանակ սփիւռքի հետ աշխատանքներով զբաղւող կառոյցները մշտական եւ հետեւողական աշխատանք տանեն սփիւռքի մեր համայնքներում, միայն այն ժամանակ են սկսում գործել, այն էլ՝ ուշացած, երբ արդէն սփիւռքահայերի շահերին եւ իրաւունքների պաշտպանութեանը սպառնացող վտանգը հասնում է իր բարձրակէտին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։