Հա

Քաղաքական

01/08/2020 - 08:35

«Արցախի ներգրաւումը ձեւաչափի փոփոխութիւն չէ. դա ձեւաչափի վերականգնում է»․ Զոհրաբ Մնացականեան

Հայաստանը եւ Արցախը որպէս յարմար թշնամի օգտագործելն անընդունելի է, շատ աւելի օգտակար կը լինի, եթէ Ադրբեջանը կարողանայ աւելի արդիւնաւէտ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարութեանը, մարդու իրաւունքներին, կոռուպցիային առնչւող հարցերին ինքնուրոյն, առանց մեզ օգտագործելու որպէս յարմար թշնամի:

«alikonline.ir» - Հայաստանը եւ Արցախը որպէս յարմար թշնամի օգտագործելն անընդունելի է, շատ աւելի օգտակար կը լինի, եթէ Ադրբեջանը կարողանայ աւելի արդիւնաւէտ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարութեանը, մարդու իրաւունքներին, կոռուպցիային առնչւող հարցերին ինքնուրոյն, առանց մեզ օգտագործելու որպէս յարմար թշնամի: Այս մասին ըստ News.am-ի՝ «Շանթ» հեռուստաընկերութեան հետ հարցազրոյցում յայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը։

«Արցախի մասնակցութիւնը, ներգրաւումը խաղաղ գործընթացի մէջ. մի գործառոյթ, որը չափազանց էական է: Դա բնաւ ձեւաչափի փոփոխութիւն չէ. դա ձեւաչափի վերականգնում է, որովհետեւ 22 տարի առաջ եղել է ձեւաչափի ձեւափոխում: Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ձեւաչափը: Սա պրակտիկ խնդիր է, եւ մենք շատ պարզ բացատրել ենք, թէ ինչու է դա պրակտիկ եւ անհրաժեշտ, որովհետեւ Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ի ցոյց է դրել իր կարողութիւնը՝ կառավարելու, իր կեանքը կազմակերպելու սոցիալական, տնտեսական, քաղաքական, պաշտպանական տեսանկիւնից, ունենալու իր կողմից ընտրւած իշխանութիւններ, մասնակցելու միջազգային գործընթացներում: Բոլոր առումներով մի միաւոր է, որին անմիջապէս վերաբերում է խաղաղ գործընթացը, եւ իրենց իշխանութիւնները իրենց ժողովրդի կողմից օժտւած են մանդատով՝ ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Եւ իրենց չմասնակցելը բերում է մի իրավիճակի, երբ իրենց մօտ նւազում է խաղաղ գործընթացի հանդէպ սեփականութեան զգացումը, եւ ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք չենք կարողանալու ապահովել լուրջ եւ իրական արդիւնաւէտ առաջընթաց խաղաղ գործընթացում»,- ասել է Զոհրաբ Մնացականեանը:

ՀՀ արտգործնախարարը հերքել  է լուրերը, թէ  Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ադրբեջանական կողմը համաձայնել էր սահմանային մոնիտորինգին։ 

«Սկսենք նրանից, որ Ադրբեջանը չէր համաձայնել այդ ամէնին: Երկրորդը, ինչ վերաբերում է Վիեննա եւ Սանկտ Պետերբուրգ քաղաքներին, այդ անւանումներին, պարբերաբար ինձ թւում է, որ դա հնչում է որպթս «հալւայի» ինչ-որ մի նոր տեսակ կամ աւելի դոգմատիկ մօտեցում, որովհետեւ իրականում այն սկզբունքները, մեթոդները, գաղափարները, որոնք արտայայտւած էին այդ շրջանում, դրանք եղել են մեր օրակարգում՝ թէ՛ հետաքննութեան մեխանիզմները, թէ՛ մշտադիտարկումները: Դրանք միշտ եղել են մեր օրակարգում:

Ես արդէն նշեցի, որ մենք մշտադիտարկման հարցում ոչ թէ խօսում ենք ուղղակի մոնիթորների թւի աւելացման մասին, այլ խօսում ենք շատ աւելի կիրառական ձեւով մշտադիտարկման համակարգն աշխատեցնելու մասին, որպէսզի կարողանանք ունենալ աւելի իրական, գործուն մեխանիզմ, որը նւազեցնում է ռիսկերը, ինչպէս մենք ենք ձևակերպում, որը լաւագոյնս կառավարում է զինադադարի կայունութիւնը, զինադադարի համակարգի ապահովումը: Նոյնը վերաբերում է հետաքննութիւններին: Մենք դրանից աւել ենք ասում նաեւ, մենք խօսում ենք այն մասին, որ անհրաժեշտ է ունենալ նաեւ ուղիղ կապ տեղում, որպէսզի կարողանանք ոչ միտումնաւոր իրավիճակներին լուծումներ տալ, դրանք վերահսկել: Մենք ունենք դրա փորձը՝ համապարփակ ձեւով ապահովելու կայուն զինադադարը, ապահովելու ռիսկերի կայուն նւազ միջավայր»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։