Հա

Քաղաքական

02/08/2020 - 08:35

«Մեծամիտ ու պարզունակ». Աւետիք Իշխանեանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մասին

Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ, իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի վարած քաղաքականութեանն ու գործելաոճին։

«alikonline.ir» - Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ, իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի վարած քաղաքականութեանն ու գործելաոճին։

«Մեծամիտ ու պարզունակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանի հետ ծանօթացել եմ 2010 թ․։ Նա անդամակցում էր «Դէմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժմանը եւ հէնց միայն այդ բաւական էր նրա նկատմամբ համակրանք ունենալու համար։ Հետագայում, իհարկէ յաճախ չենք հանդիպել, բայց բաւական ջերմ յարաբերութիւններ ենք ունեցել։ Երբ նա նախարար նշանակւեց, մտքումս ողջունեցի նշանակումը։

Առաջին մեծ հիասթափութիւնս եղաւ անցեալ տարի, երբ նախարարը հանդիպեց հայագիտական ինստիտուտների եւ ամբիոնների ղեկավար-գիտնականների հետ։ Աչքի էր զարնում նախարարի մեծամտութիւնն ու քամահրանքը ներկաների նկատմամբ։ Արհամարհանքը նկատւում էր, նոյնիսկ նախարարի նստելաոճից եւ հայեացքից։

Այժմ չեմ ուզում անդրադառնալ ԿԳՄՍ նախարարութեան կողմից հրամցւած տարաբնոյթ հայեցակարգերին։ Ուղղակի վերջին օրերին նախարար Արայիկ Յարութիւնեանը ցուցադրեց նաեւ իր, ներեցէք՝ պարզունակութիւնը։

Բարձր բալեր հաւաքած դիմորդների միանգամայն արդարացւած բողոքները, նախարարը կապում է Ռոբերտ Քոչարեանի կողմնակիցների հետ․ «հէ՜յ, հասէք, նախկիններն են․․․»։ Գուցէ ՅՔԾ-ն, այս հաղորդագրութեան հետքերով նոր քրէական գո՞րծ յարուցի։ Սա բաւական չէր, յետոյ էլ նախարարը «հերոսաբար» մեղադրեց ՀՅԴ-ին Անդրանիկ զօրավարին թուրքերին յանձնելու մէջ։

Ի դէպ, Արայիկ Յարութիւնեանը գիտնական է, գիտութիւնների թեկնածու եւ յղում է անում կեղծ փաստաթղթերին։ Յարգելի պարոն նախարար, եթէ առաջին դէպքում դուք, թէկուզ պարզունակ մեղադրանքներով, բայց հանդէս եկաք, որպէս քաղաքական գործիչ, ապա երկրորդ դէպքում, դուք պէտք է զերծ մնայիք քաղաքական գնահատական տալու գայթակղութիւնից, յիշելով ձեր գիտնական լինելը։ Իսկ գիտութիւնը յենւում է ճշտւած փաստերի եւ տրամաբանութեան վրայ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։