Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հերքում է տարածւած տեղեկութիւնն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մօտեցել են Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռաւորութեան վրայ:
«alikonline.ir» - Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հերքում է տարածւած տեղեկութիւնն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մօտեցել են Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռաւորութեան վրայ: Գրում է News.am-ը:
«Ինչ վերաբերում է օդային իրադրութեանը, ապա շրջանառւող տեղեկութիւնը իրականութեանը չի համապատասխանում»,- ասւում է այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ՊՆ խօսնակ Շուշան Ստեփանեանի տարածած հաղորդագրութեան մէջ։
Նշենք, որ աւելի վաղ Lenta.ru-ն, վկայակոչելով Avia.pro պորտալը, հաղորդել էր, որ թուրքական առնւազն 2 F-16 կործանիչներ մօտեցել են Հայաստանի սահմանին եւ յետ շրջւել միայն այն ժամանակ, երբ մայրաքաղաք Երեւանից հեռաւորութիւնը 56 կիլոմետր էր: Ըստ կայքի՝ սա արւել է Երեւանին հնարաւոր հարւած հասցնելու զօրավարժութեան շրջանակում: