Հա

Քաղաքական

04/08/2020 - 10:00

«Հանդուրժելո՞ւ ենք․․․ Եթէ այո, ուրեմն արժանի ենք ․․․վերացման». Աւետիք Իշխանեան

Հայաստանի «Հելսինկեան» կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «ՈՒՂՂՈՒՄ: Ներեցէք, պարզւում է, որ ներքոնշեալ հարցերը, ինչ-որ ուղեցոյցում են ներառւած, բարեբախտաբար` առայժմ ոչ դասագրքերում։

«alikonline.ir» - Հայաստանի «Հելսինկեան» կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «ՈՒՂՂՈՒՄ: Ներեցէք, պարզւում է, որ ներքոնշեալ հարցերը, ինչ-որ ուղեցոյցում են ներառւած, բարեբախտաբար` առայժմ ոչ դասագրքերում։

ԵՐԲԵՔ ՉԷԻ ՀԱՒԱՏԱՅ

Պարզւում է, Հայոց պատմութեան դասագրքերում, «Հայկական լեռնաշխարհի» փոխարէն, կիրառւած են «Կովկաս եւ Արեւելեան Անատոլիա» բառերը։ Դասագրքերի քարտէզներից հանւել է «Հայաստան» բառը, պատմական այն դարերում, երբ Հայաստանը չի եղել, որպէս պետական միաւոր։ Յիշում եմ, թէ ինչպիսի հպարտութեամբ էի նայում Վենետիկի դոժերի պալատի հսկայական պատի քարտէզը, ուր ողջ Մեծ Հայքի տարածքը, մեծ տառերով, ներկայացւած է, որպէս ՀԱՅԱՍՏԱՆ։ Ի դէպ, վենետիկեան հարապետութեան տարիներին (7-18 դարեր), Հայաստանը շատ կարճ ժամանակաշրջանում է ունեցել անկախ պետութիւն։ Խորհուրդ կը տամ նոր դասագրքերի հեղինակներին դիմել Վենետիկի իշխանութիւններին, «շտկելու պատմական կեղծիքը»։ Բազմաթիւ նման այլ «առաջադէմ նորամուծութիւններ» եւս առկայ են դասագրքերում։ Այսպիսի իրավիճակ կերազէին թուրք-ադրբեջանական կեղծարար պատմաբանները։ Հետաքրքրական է, որ պատմութիւնը տարբեր երկրներ, կեղծում են, իրենց կարծիքով, յանուն պետական-ազգային շահերի, «հնացնում, հերոսացնում» իրենց ժողովրդին եւ այն պետութեան կողմից խրախուսւող, պետական քաղաքականութիւն է։ Ի՞նչ ասես, որ Հայաստանում, նոյնպէս պատմութիւնը կեղծւում է, նոյնպէս պետութեան կողմից խրախուսւելով, բայց հակառակ միտումով՝ մոռանալ տալով մեր իրական անցեալը եւ դառնալ ողորմելի։ Տպաւորութիւն եմ ստանում, որ Հայաստանում ինչ-որ օտար ուժեր ձայնարկում են՝ «Մենք ենք տէրը ձեր երկրի»։

Հանդուրժելո՞ւ ենք․․․ Եթէ այո, ուրեմն արժանի ենք ․․․վերացման»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։