Հա

Քաղաքական

05/08/2020 - 16:10

ՀՀ նախագահ Սարգսեանը հեռախօսազրոյց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հեռախօսազրոյց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հետ:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հեռախօսազրոյց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հետ: Գրում է Yerkir.am-ը:

ՀՀ նախագահը հետաքրքրւել է նախօրէին Բէյրութում տեղի ունեցած յուժկու պայթիւնի մանրամասներով՝ իր խորին մտահոգութիւնը յայտնելով ստեղծւած իրավիճակի վերաբերեալ: Նախագահ Սարգսեանն իր անհանգստութիւն է յայտնել պայթիւնից տուժած հայահոծ Բուրջ Համուդ թաղամասի իրադրութեան, Մայրավանքի կրած վնասների եւ լիբանանահայ մեր հայրենակիցների վիճակի կապակցութեամբ:

ՀՀ նախագահն իր ցաւակցութիւնն է յայտնել Վեհափառ Հայրապետին՝ պայթիւնի հետեւանքով մարդկային զոհերի կապակցութեամբ, որոնց թւում նաեւ մեր հայրենակիցներ կան: Նա նաեւ շուտափոյթ ապաքինում է մաղթել պայթիւնից վիրաւորւած մեր հայրենակիցներին:

Իր զօրակցութիւնը յայտնելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին եւ, ի դէմս նրա, լիբանանահայ գաղութին` նախագահ Սարգսեանը նաեւ աջակցելու պատրաստակամութիւն է յայտնել:

Նախագահը վստահութիւն է յայտնել, որ բազում փորձութիւնների միջով անցած եւ դրանք յաղթահարած լիբանանահայերը, Լիբանանի ողջ բարեկամ ժողովրդի հետ միասին կը կարողանայ յաղթահարել նաեւ այս ծանր փորձութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։