Հա

Քաղաքական

05/08/2020 - 19:20

Մի ուրւական է շրջում, ազգային պետութեան ուրւականը...

Նիկոլ Փաշինեանի՝ մի ժամ առաջ կատարած գրառումից իմացանք, որ Լիբանանի կառավարութիւնը կարիքների գնահատում է անում, եւ, դրանց արդիւնքում ՀՀ կառավարութիւնն ըստ անհրաժեշտութեան կը կայացնի որոշումներ:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Նիկոլ Փաշինեանի՝ մի ժամ առաջ կատարած գրառումից իմացանք, որ Լիբանանի կառավարութիւնը կարիքների գնահատում է անում, եւ, դրանց արդիւնքում ՀՀ կառավարութիւնն ըստ անհրաժեշտութեան կը կայացնի որոշումներ:

Նրա գրառումից րոպէներ անց՝  լուր, սփռւեցոր ՌԴ-ն ոչ աւել, ոչ պակաս, մարդասիրական 5 ինքնաթիռ է ուղարկել Լիբանան:

Պարզորոշ է՝ ՌԴ-ն չի սպասել, մինչ Լիբանանը շաբաթներով կը հաշւարկի վնասը, կվերածի դոլարի, կը հրապարակի կայքէջերում, մերոնք դա կը թարգմանեն, կը զեկուցեն վարչապետին, յետոյ Փաշինեանը խորհրդակցութիւն կը հրաւիրի՝ հասկանալու համար, արժի՞ նման չափի վնասի դէպքում օգնել, թէ՞, այնուամենայնիւ, էդքան էլ չարժի:

Այո, հսկայածաւալ հայկական համայնք ունեցող մի պետութեան ղեկավար, ում անունն է Նիկոլ Փաշինեան, այս աղէտալի օրերին դեռ սպասում է, որ Լիբանանը կարիքները գնահատի...

Եւ սա՝ այն պարագայում, երբ տնտեսական աղէտալի իրադրութեանը Լիբանանում գումարւել էին համավարակի ոչ պակաս կործանարար հետեւանքները, սա՝ այն պարագայում, երբ արդէն ամիսներ շարունակ ՀՅԴ համաշխարհային կառոյցի կազմակերպական շրջաններն օրնիբուն հեռուստամարաթոններով, բարեսիրական միջոցառումներով ու այլ ձեռնարկներով նեցուկ են եղել լիբանանահայութեանը:

Իսկ ՀՀ ղեկավարութիւնը դեռ սպասում է Լիբանանի աղէտի գօտու կարիքների գնահատմանը, քանի որ ՀՀ ղեկավարի անունը Նիկոլ Փաշինեան է:

Մի ուրւական է շրջում, ազգային պետութեան ուրւականը....

Yerkir.am

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։