Հա

Քաղաքական

06/08/2020 - 11:20

Յակոբ Արշակեանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

Երէկ՝ օգոստոսի 5-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեանը հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 5-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեանը հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին Yerkir.am-ին յայտնում են ՀՀ կառավարութինից։

Յակոբ Արշակեանը ողջունել է դեսպանին, շնորհաւորել նշանակման կապակցութեամբ, յաջողութիւն է մաղթել առաջիկայ գործունէութեան ընթացքում։

Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալութիւն է յայտնել ընդունելութեան համար, ընդգծել, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ պատմամշակութային  դարաւոր կապերը  պարտաւորեցնում  են ամրապնդելու նաեւ գործակցային յարաբերութիւնները։

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջեւ կապի, հեռահաղորդակցութեան եւ այլ ուղղութիւններով համագործակցութեան հետագայ զարգացման շուրջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։