Հա

Քաղաքական

06/08/2020 - 11:25

Մխիթար Հայրապետեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

«alikonline.ir» - Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետեանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Հայաստան-Իրան միջխորհրդարանական յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից, ըստ իս, հարկաւոր է շեշտը դնել ՀՀ եւ ԻԻՀ խորհրդարանների ղեկավարների մշտական երկխօսութեան իրականացման, խորհրդարանական մշտական յանձնաժողովների միջեւ կապերի խորացման, միջխորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցութեան, միջխորհրդարանական միութիւնների եւ միջազգային հարթակների շրջանակներում կապերի հաստատման վրայ»,- նշել է Մխիթար Հայրապետեանը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են նաեւ հայ-իրանական օրակարգի մի շարք հարցեր, ինչպէս նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցութիւնն առաւել ընդլայնելու հնարաւորութիւնները:

Հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական յուշարձանների պահպանման հայկական դաշնութեան շէնքում, որը 1873-1920 թթ. եղել է պարսիկ հիւպատոսի նստավայրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։