Հա

Քաղաքական

03/09/2020 - 08:25

«Մեր դիւանագիտութիւնն ունի իրաւական, քաղաքական եւ բարոյական բոլոր հիմնաւորումները՝ Շահումեանի խնդիրը քաղաքական գործօն դարձնելու համար, եւ նա պարտաւոր է անել դա»․ Հ․ Մելիք-Շահնազարեան

1991 թւականին իրավիճակը շատ ծանր էր Արցախում։ Ամէն ինչ չէր, որ կարգաւորւած էր կամ ճիշտ կազմակերպւած։

«alikonline.ir» - 1991 թւականին իրավիճակը շատ ծանր էր Արցախում։ Ամէն ինչ չէր, որ կարգաւորւած էր կամ ճիշտ կազմակերպւած։ Այդ է պատճառը, որ Շահումեանի մեր հայրենակիցները վերջին պահին են տեղեկացել Անկախութեան հռչակագիր ընդունելու արցախցիների ցանկութեան մասին եւ փութացել Ստեփանակերտ՝ իրենց հայրենի շրջանն Արցախի անկախ Հանրապետութեանը միացնելու համար։ Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը. տեղեկացանում է Tert.am-ը:

«Դրանից յետոյ, իհարկէ, շատ ջրեր են հոսել։ Շահումեանն էլ օկուպացւած է թշնամու կողմից։ Բայց մեր դիւանագիտութիւնն այսօր ունի իրաւական, քաղաքական եւ բարոյական բոլոր հիմնաւորումները՝ Շահումեանի խնդիրը բանակցութիւնների սեղանին դնելու եւ կրկին քաղաքական գործօն դարձնելու համար։ Եւ նա պարտաւոր է անել այդ գործը։ Հաւատացնում եմ՝ ժամանակին շատ մեծ ջանքեր են գործադրւել Շահումեանը Արցախին միացնելու եւ հայրենիքի այդ հրաշք անկիւնը հայկական պահելու համար։ Դա մինչ օրս շարունակւող պայքար է, որը պարզապէս պարտաւոր ենք շահել։ Այլ տարբերակ չկայ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։