Հա

Քաղաքական

06/09/2020 - 08:35

«Հայկական կողմը պէտք է սրբագրի Արայիկ Յարութիւնեանի յայտարարութիւնները, այլապէս կարող են մեղադրել բանակցային գործընթացը խափանելու մէջ». Երւանդ Բոզոյեան

Հայկական կողմը պէտք է սրբագրի Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի խօսքերը, յայտարարի որ կողմ ենք բանակցային գործընթացին՝ շեշտելով այն պայմանները, որով ՀՀ-ն գնալու է բանակցութեան: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի յայտարարութեանը, թէ պէտք է պատրաստւենք պատերազմի, ոչ թէ քննարկենք բանակցութիւնների թեման, բանակցութիւններ չեն լինելու:

«alikonline.ir» - Հայկական կողմը պէտք է սրբագրի Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի խօսքերը, յայտարարի որ կողմ ենք բանակցային գործընթացին՝ շեշտելով այն պայմանները, որով ՀՀ-ն գնալու է բանակցութեան: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի յայտարարութեանը, թէ պէտք է պատրաստւենք պատերազմի, ոչ թէ քննարկենք բանակցութիւնների թեման, բանակցութիւններ չեն լինելու:

«Պատերազմի միշտ պէտք է պատրաստւել, բայց զուտ դիւանագիտական իմաստով Արցախի Հանրապետութեան նախագահը նման յայտարարութեամբ պէտք է հանդէս չգար, ինքը կարող է կոշտ յայտարարութեամբ հանդէս գալ, կարող է աւելի սկզբունքային դիրքորոշում ունենալ, այլ բան պնդել, բայց ասել, որ բանակցութիւններն անիմաստ են, ճիշտ չէ. դրա արդիւնքում մեզ փաստացի կարող են մեղադրել, որ մենք ենք խափանում բանակցային պրոցեսը: Սա լուրջ վրիպում է, կրկնեմ՝ հայկական կողմը պէտք է սրբագրի այն»,- ասաց նա:

Անդրադառնալով Արայիկ Յարութիւնեանի հնչեցրած մէկ այլ յայտարարութեան, թէ Արցախի ճանաչման հարցը մեզ համար կարեւոր չէ, կարեւորը մեր անվտանգութիւնն է, այդ առումով այսօր չենք քննարկում որեւէ տարբերակ, որը կարող է թուլացնի Արցախի անվտանգութեան աստիճանը, քաղաքագէտն ասաց.

«Անթոյլատրելի յայտարարութիւն է, քանի որ Արցախի Հանրապետութեան գլխաւոր խնդիրը պէտք է լինի ճանաչումը, որը մեր թիւ մէկ խնդիրն է, կարծում եմ՝ լեզւի սայթաքում է եղել կամ ինչ-որ այլ բան, դժւար է մեկնաբանել, թէ ինչու է նման բան յայտարարել»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Արայիկ Յարութիւնեանը խօսել էր Մադրիդեան սկզբունքների մասին՝ ասելով, որ դրանք ենթադրում են 5 շրջանի հանձնում՝ անորոշ կարգավիճակի դիմաց, քաղաքագէտն ասաց, որ Մադրիդեան սկզբունքների մասին սպեկուլիացիաները շատ են:

«Ըստ էութեան՝ Մադրիդեան սկզբունքները միջնորդների համար այն հիմքն էր, որով երկար տարիներ շարունակւել էր բանակցային պրոցեսը: Բնականաբար այդ սկզբունքները կատարեալ չեն, դրանով դիրքային առաւելութիւն կարող են ունենալ թէ՛ ՀՀ-ն, թէ Ադրբեջանը՝ կախւած դիւանագիտական աշխատանքից, ՀՀ եւ Ադրբեջանի ընդհանուր դիրքից, պետութեան վարքից: Մադրիդեան սկզբունքներն այն բազան են, որի հիմքի վրա կարելի է շարունակել եւ հասնել լուրջ յաջողութեան: Մենք ինչո՞ւ ենք ուզում վերադառնալ ՄԱԿ-ի բանաձեւերին: Երբ յայտարարութիւն ենք անում, պէտք է պատասխանատւութիւն կրենք, հասկանանք՝ այլընտրանքը որը պիտի լինի: Դրա այլընտրանքը եղել է մինչեւ 1997 թ․ թղթերը, մենք պատրա՞ստ ենք դրա վերադարձին, իհարկէ ոչ: Սպեկուլիացիայի արդիւնքում առաջացել է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ փորձում են խուսափել Մադրիդեան սկզբունքներից, ինչ-որ այլընտրանքային բաներ առաջարկել, բայց ի՞նչ են առաջարկում, իրենք էլ չգիտեն, խճճում են բոլորին»,- նշեց Երւանդ Բոզոյեանը:

Քաղաքագէտի խօսքով՝ այս իրավիճակի վերջնարդիւնքը լինելու է այն, որ միջնորդները կը մեղադրեն Հայաստանին, որ խուսափում է բանակցային պրոցեսից, եւ Հայաստանը կը համարւի մեղաւոր բանակցային պրոցեսի խափանման համար, ինչը վերջին 20 տարւայ ընթացքում չի եղել. միշտ մեղադրւել է Ադրբեջանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։