Հա

Քաղաքական

13/09/2020 - 10:40

Թուրքիայի ագրեսիւ պահւածքը եւ Մնացականեանի այցը Եգիպտոս. Հայաստանը պէտք է զգոյշ լինի

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի Եգիպտոս կատարելիք այցին եւ այդ համատեքստում հայ-արաբական յարաբերութիւններին։

«alikonline.ir» - Արաբագէտ Արմէն Պետրոսեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի Եգիպտոս կատարելիք այցին եւ այդ համատեքստում հայ-արաբական յարաբերութիւններին։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը երեք օրով Եգիպտոս է մենելու, որտեղ տեղի են ունենալու մի շարք հանդիպումներ։

Արաբագէտ Արմէն Պետրոսեանի դիտարկմամբ` նախարարի այցը կարելի է դիտարկել մի քանի հարթութիւններում, առաջինը` Հայաստանի մերձաւորարեւելեան քաղաքականութեան ուղեգծում վերջին շրջանում նկատւող ակտիւութիւնն է, որը բաւականին կարեւոր է։

«Եգիպտոսը մեծ դերակատարութիւն ունի արաբական աշխարհի տարաբնոյթ խնդիրների հանգուցալուծման գործում, հետեւաբար, Մնացականյանի այցն այս տեսանկիւնից ունի նաեւ խորհրդանշական բնոյթ։ Երկրորդ հարթութիւնն առնչւում է երկկողմ յարաբերութիւնների օրակարգին։ Հայաստանի ու Եգիպտոսի միջեւ տասնամեակներ ի վեր հաստատւած են բարեկամական յարաբերութիւններ, առկայ է փոխգործակցութեան բաւականին մեծ ներուժ, բայց բաւարար չափով չի իրացւում»,- նշում է արաբագէտը։

Նա յոյս ունի, որ ՀՀ արտգործնախարարի այցով երկկողմ յարաբերութիւնների տարբեր ոլորտներում կընձեռւեն հնարաւորութիւններ կապերն ակտիւացնելու, վերագործարկելու առումով։

Պետրոսեանի կարծիքով` երրորդ հարթութիւնն այն է, որ Մնացականեանի այցը տեղի է ունենում արաբական մի շարք երկրներում ու Արեւելեան Միջերկրականում ստեղծւած իրավիճակի ֆոնին, մասնաւորապէս` Թուրքիայի յաւակնոտ ու ագրեսիւ գործողութիւնների պատճառով ստեղծւած խնդրայարոյց զարգացումների ֆոնին։

«Պէտք է փաստել, որ Թուրքիան հարեւան արաբական երկրների հանդէպ ցուցաբերում է ակտիւ վերաբերմունք, անգամ միջամտութեան տեսքով, ու թէեւ այդ գործընթացներն ուղղակի կապ չունեն Հայաստանի հետ, բայցեւայնպէս, Թուրքիայի ագրեսիւ պահւածքն ընդհանրական է ու համանման բոլոր տարածաշրջաններում, հետեւաբար, այս առնչութեամբ են մեր շահերը համընկնում արաբական երկրների շահերի հետ եւ այդ առումով` Հայաստանի քայլերը պէտք է լինեն բաւականին կշռադատւած»,- նշում է արաբագէտը։

Արմէն Պետրոսեանի կարծիքով՝ հակաթուրքական որեւէ դաշինքում Հայաստանի ընդգրկւելու հարցն ունի կշռադատութեան, լուրջ քննարկումների անհրաժեշտութիւն, ըստ այդմ` Հայաստանը պէտք է որդեգրի յստակ ուղեկից գործելաոճ տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի գործողութիւններին արձագանքելու տեսանկիւնից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։