Այսօր սեպտեմբերի 21-ն է. Հայաստանի Հանրապետութիւնը նշում է վերանկախացման 29-րդ տարեդարձը:
«alikonline.ir»- Այսօր սեպտեմբերի 21-ն է. Հայաստանի Հանրապետութիւնը նշում է վերանկախացման 29-րդ տարեդարձը:
Հայաստանի Անկախութեան հռչակագիրն ընդունւել է 1990 թւականի օգոստոսի 23-ին Գերագոյն Խորհրդի նիստում:
ԽՍՀՄ սահմանադրութեանը համապատասխան 1991 թւականի սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացւեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքւէ, որին մասնակցելու իրաւունք ունեցող 2 մլն 056 հազար 758 քաղաքացիներից 2 մլն. 042 հազար 627-ը (94.39%) Հայաստանի անկախութեանը «այո» ասացին։ Դէմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0.46 տոկոսը:
Յաջորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին, հրապարակւեց ՀՀ անդրանիկ անկախ օրէնսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատութեան ճանապարհին մեզ սպասում են նոր փորձութիւններ, դա ամենօրեայ քննութիւն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգեւորութիւնը, բայց համակւենք իրապաշտութեամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողութեամբ»:
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագոյն խորհուրդը, ամփոփելով հանրաքւէի արդիւնքները, Հայաստանի Հանրապետութիւնը հռչակեց անկախ պետութիւն: