Հա

Քաղաքական

27/09/2020 - 09:22

Ադրբեջանը օդային եւ ցամաքային յարձակում է սկսել Արցախի ուղղութեամբ, հրետանակոծւում է Ստեփանակերտը, հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ եւ ԱԹՍ-ներ է խոցել

Արցախի խաղաղ բնակչութեանը կոչ ենք անում պատսպարւել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թւում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը․ գրում է Շուշան Ստեփանեանը։

«alikonline.ir» - Արցախի խաղաղ բնակչութեանը կոչ ենք անում պատսպարւել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թւում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը․ գրում է Շուշան Ստեփանեանը։

Ինչպէս նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Յարութիւնեանը, ադրբեջանական զօրքերը ժամը 07:10-ին յարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարութեամբ։

Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը։

Ադրբեջանական զօրքերի՝ մի քանի ուղղութեամբ յարձակումները յետ են մղւել։ Հակառակորդը կրել է մարդկային եւ տեխնիկայի կորուստներ, մասնաւորապէս՝ երեք տանկ։ Մարտերը շարունակւում են։

Այսօր վաղ առաւօտեան Ադրբեջանը Արցախի ուղղութեամբ օդային եւ հրթիռային յարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ եւ երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակւում են։

Արցախի նախագահի մամուլի խօսնակ Վահրամ Պօղոսեանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծութիւն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծւում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թւում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հրետակոծւում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թւում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչութեանը կոչ ենք անում պատսպարւել: Միեւնոյն ժամանակ յայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, եւ իրավիճակի ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը եւ անձամբ Իլհամ Ալիեւը»,- գրել է նա:

Յարձակման մասին տեղեկացրել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն յաջողութեամբ դիմակայում է յարձակմանը, կոչ է արել հետեւել պաշտօնական լրահոսին ու ամուր կանգնել պետութեան ու բանակի թիկունքին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։