Հա

Քաղաքական

27/09/2020 - 09:25

«Մեր նպատակը մէկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարաւոր միջոցներով». Ջալալ Յարութիւնեանի մարտակոչը

2016 թւականի մարտական գործողութիւններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զէնքի ուժին՝ կարծելով, թէ այդ ճանապարհով կարողանալու է յօգուտ իրեն լուծել արցախեան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առաւօտեան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստութիւնից ու ԱԹՍ  հարւածներից յետոյ յարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարութեամբ: Այս մասին ասւած է ՊԲ հրամանատար Ջալալ Յարութիւնեանի մարտական կոչում:

«alikonline.ir»- 2016 թւականի մարտական գործողութիւններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զէնքի ուժին՝ կարծելով, թէ այդ ճանապարհով կարողանալու է յօգուտ իրեն լուծել արցախեան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առաւօտեան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստութիւնից ու ԱԹՍ  հարւածներից յետոյ յարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարութեամբ: Այս մասին ասւած է ՊԲ հրամանատար Ջալալ Յարութիւնեանի մարտական կոչում. տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիւ կորուստներ պատճառելով, յաջողութեամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ յայտնի են վաղուց, դրանց էութիւնը կարելի է արտայայտել մի բառակապակցութեամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:

Վստահ եղէք, այս անգամ եւս հակառակորդը  ձախողւելու է: Յաղթանակը հեշտ չի տրւելու: Իր բնոյթին հաւատարիմ՝ հակառակորդը թիրախաւորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչութեանը,  նա տարբերութիւն չի դնելու զինւորի ու մանկահասակ երեխայի, հոգեւորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու եւ անօգնական ծերունու միջեւ. նրա թիրախը բոլորս ենք: Յաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում եւ երկաթակուռ միասնութիւն: Հիմա մի կողմ պէտք է դրւեն բոլոր տարակարծութիւնները, բոլոր տեսակէտները, բոլոր  կարծիքները:

Մեր նպատակը մէկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարաւոր միջոցներով, խորտակիչ հարւածներ հասցնել նրա զինւած աւազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցւածքը,  անհրաժեշտութեան դէպքում նաեւ ընդարձակել անվտանգութեան գօտին ու պարտադրել վերջնական խաղաղութիւն:

 Այդ խնդիրը կատարելու համար պէտք է մէկտեղւեն բոլորիս ջանքերը:

Մեր յաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրայ  ապրելու իրաւունքը:

 Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

 Մեզ հետ է արդարութիւնը:

 Մեզ հետ է Աստւած:

 #Յաղթանակը մե՛րն է լինելու», - ասւած է Յարութիւնտանի կոչում»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։