Հա

Քաղաքական

27/09/2020 - 17:52

«Խոցւել է ադրբեջանական եւս մէկ ԱԹՍ»․ Արծրուն Յովհաննիսեան

Հէնց նոր մերոնք խփեցին եւս մէկ անօդաչու։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ռազմական փորձագէտ Արծրուն Յովհաննիսեանը։

«alikonline.ir» - Հէնց նոր մերոնք խփեցին եւս մէկ անօդաչու։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ռազմական փորձագէտ Արծրուն Յովհաննիսեանը։

Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 եւ աւելի մեծ տրամաչափի ռեակտիւ համազարկի կայանքները․ «Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ եւ այլն»։

Նշենք, որ ադրբեջանական զինուժը արդէն իսկ կորցրել է 2 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի եւ մարդկային կորուստներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առաւօտեան Ադրբեջանն ակտիւ հրետակոծութիւն է սկսել: Հրետակոծւում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թւում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի յարձակման հետեւանքով Մարտունու շրջանում մէկ կին եւ մէկ երեխայ են զոհւել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնեակ վիրաւորներ տարբեր աստիճանի մարմնական վնասւածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաեւ դպրոցներ, ներառեալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետութիւնում յայտարարւել է ռազմական դրութիւն եւ ընդհանուր զօրահաւաք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։