Հա

Քաղաքական

27/09/2020 - 19:03

«Պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները խոցել են 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ՝ այդ թւում հարւածային, 30 տանկ եւ հետեւակի մարտական մեքենաներ»․ Արթուր Սարգսեան

Ադրբեջանի Հանրապետութեան զինւած ուժերը հերթական ագրեսիան է ձեռնարկել Արցախի Հանրապետութեան նկատմամբ:

«alikonline.ir» - Ադրբեջանի Հանրապետութեան զինւած ուժերը հերթական ագրեսիան է ձեռնարկել Արցախի Հանրապետութեան նկատմամբ: Արցախի հանրապետութեան զինւած ուժերը ԱՀ զինւած ուժերի մարտակարգերին, զօրամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչպէս նաեւ խաղաղ բնակավայրերի, այդ թւում՝ Ստեփանակերտին հասցրել է հրթիռահրետանային հարւածներ, օգտագործելով՝ օդուժը այդ թւում նաեւ հարւածային ԱԹՍ-ներ. Արցախի պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւական կենտրոնի մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին, նշեց պաշտպանութեան բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսեանը:

Նրա խօսքով` հակառակորդի յատուկ նշանակութեան ստորաբաժանումները մոտորահրաձգային, զրահատանկային  ստորաբաժանումների ուղեկցութեամբ անցել են լայնածաւալ յարձակման հարաւային, հիւսիսային եւ հարաւարեւելեան ուղղութեամբ: Այս պահին դեռ ընթանում է թէժ մարտեր նշւած ճակատներով: Հակառակորդը ունի կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

«Ճշտւած տւեալներով պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները կիրառելով հակաօդային պաշտպանութեան միջոցները, կարողացել են խոցել երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թւում հարւածային 30 տանկ եւ հետեւակի մարտական մեքենաներ: Նախնական տւեալներով, ցաւօք սրտի, Արցախի Հանրապետութեան զինւած ուժերում նոյնպէս կան կորուստներ 16 զոհ եւ 100-ից աւել վիրաւորներ»:

Արթուր Սարգսեանը ընդգծեց, որ Պաշտպանութեան բանակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը այս պահին կայուն է եւ իւրաքանչիւր սպայ եւ զինւոր իր առջեւ դրւած խնդիրը կատարում է պարտքի բարձր գիտակցումով եւ պատասխանատւութեամբ.

«Ինչպէս Արցախեան ազատամարտի տարիներին  եւ Քառօրեայ պատերազմի տարիներին այսօր նոյնպէս ազատամարտիկների միութիւնը եւ ուժային կառոյցները կանգնած են զինւած ուժերի կողքին եւ կատարում են առաջադրւած խնդիրը: Այս պայմաններում մենք կարողանալու ենք հակառակորդին պարտադրել, որ նա նորից աղերսի իր հերթական հրադադարն ու խաղաղութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։