Հա

Քաղաքական

28/09/2020 - 23:11

Փաշինեանը Մերկէլին կոչ է արել գործադրել ամէն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցւածքը սանձելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր ժամը 20:00-ին հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելա Մերկէլի հետ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր ժամը 20:00-ին հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելա Մերկէլի հետ:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկւել է Ադրբեջանի ագրեսիային եւ խիստ մտահոգութիւն յայտնել շարունակւող ռազմական գործողութիւններով, որոնք սպառնում են Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեանը: Նա յաւելել է, որ յուլիսեան դէպքերից ի վեր Թուրքիան աննախադէպ ակտիւութիւն է ցուցաբերում տարածաշրջանում: Վարչապետ Փաշինեանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամէն ջանք Թուրքիայի ագրեսիւ եւ ապակառուցողական կեցւածքը սանձելու եւ տարածաշրջանում նրա ներգրաււածութիւնը բացառելու համար:

Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգութիւնն է յայտնել ստեղծւած իրավիճակով: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորումը չունի այլընտրանք եւ ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։