Հա

Քաղաքական

29/09/2020 - 12:23

Ադրբեջանի կողմից ՏՕՍ-ի, Սմերչի կիրառումը փոխում է ռազմական գործողութիւնների ծաւալը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 29-ի վաղ առաւօտեան վերսկսել է լայնածաւալ յարձակողական գործողութիւնները Արցախի պաշտպանութեան բանակի պաշտպանական գծի գրեթէ ողջ երկայնքով:

«alikonline.ir»-  Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 29-ի վաղ առաւօտեան վերսկսել է լայնածաւալ յարձակողական գործողութիւնները Արցախի պաշտպանութեան բանակի պաշտպանական գծի գրեթէ ողջ երկայնքով: Այս մասին յայտնում է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի քարտուղար Շուշան Ստեփանեանը՝ ընդգծելով, որ մասնաւորապէս, յարձակողական գործողութիւնների ընթացքում առանձին ուղղութիւններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր:

«ՏՕՍ, Սմերչ եւ մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողութիւնների տրամաբանութիւնն ու ծաւալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցութեամբ Պաշտպանութեան նախարարութիւնը զգուշացնում է, որ հայկական զինւած ուժերը ստիպւած են օգտագործել ՝ մեծ մակերեսների վրայ կրակային խոցման և դրա արդիւնքում կենդանի ուժի, ինչպէս նաեւ շարժական և անշարժ գոյքի ոչնչացման մեծ ազդեցութիւն ունեցող սպառազինութեան և ռազմական տեխնիկայի տեսակներ: Այս պահին պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները վստահօրէն յետ են մղում թշնամու յարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ»՝ նշում է ՀՀ ՊՆ խօսնակը:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։