Հա

Քաղաքական

29/09/2020 - 17:34

Ադրբեջան՝ ագրեսոր, մեր պահանջն արդար է. ՀՅԴ ՀԵՄ երթը ՄԱԿ-ի գրասենեակ

Ադրբեջան՝ ագրեսոր, մեր պահանջն արդար է. ՀՅԴ ՀԵՄ երթը ՄԱԿ-ի գրասենեակ

«alikonline.ir»- Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը ԱրամՄանուկեանի արձանի մօտից երթ իրականացրեց դէպի ՄԱԿ-ի գրասենեակ:

Նրանք ՄԱԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, նաեւ այլ միջազգային կազմակերպութիւններից պահանջել են յստակ գանահատական տալ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային, ինչպէս նաեւ Թուրքիայի ներգրաււածութեանը այդ ագրեսիային:

Նրանք նշեցին, որ միջազգային հանրութիւնը երկակի ստանդարտներ է կիրառում. «Ակնկալում ենքյստակ գնահատականներ, ագրեսորին պատժելուն ուղղւած գործողութիւններ՝ յատկապէս, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդն այսօր յատուկ նիստ է հրաւիրել եւ յոյս ունենք, որ ընդունւելիք բանաձեւը կըլինի անաչառ»։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը նամակ յանձնեց ՄԱկ-ի գրասենեակին։

Նոյնաբովանդակ նամակներ կը յանձնւեն նաեւ Հայաստանում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆդեսպանատներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։