Հա

Քաղաքական

29/09/2020 - 17:34

Ընկերվար երիտասարդների միջազգային միութիւնը (IUSY) խստօրէն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերջին յարձակումը Արցախի վրայ

Աշխարհի խոշորագոյն երիտասարդական-քաղաքական կազմակերպութիւնը՝ Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութիւնը, որին անդամակցում է ՀՅ Դաշնակցութեան երիտասարդականը, յատուկ յայտարարութիւնով խստօրէն դատապարտել է Արցախի վրայ ադրբեջանական յարձակումը։

«alikonline.or»- Աշխարհի խոշորագոյն երիտասարդական-քաղաքական կազմակերպութիւնը՝ Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութիւնը, որին անդամակցում է ՀՅ Դաշնակցութեան երիտասարդականը, յատուկ յայտարարութիւնով խստօրէն դատապարտել է Արցախի վրայ ադրբեջանական յարձակումը։

«Սեպտեմբերի 27-ի վաղ առաւօտեան Ադրբեջանը լայնածաւալ ռազմական յարձակումներ է իրականացրել արցախա-ադրբեջանական շփման գօտում, ինչպէս նաև ուղղակի յարձակումների է ենթարկւել Ստեփանակերտի և այլ քաղաքների խաղաղ բնակչութիւնը ևս: Ադրբեջանն իրականացնում է այս գործողութիւնները՝ ոտնակոխելով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև 1994 թ. կնքւած հրադադարը, և  կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում համընդհանուր հրադադար հաստատելու՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարութեան վերջին կոչը:

Ամենամտահոգիչ փաստն այն է, որ Թուրքիան լկտիաբար յայտարարել է Ադրբեջանին իր լայնամասշտաբ օգնութեան մասին:  Թուրքիան, ունենալով մարդու իրաւունքների խախտումների երկարատև պատմական փորձ, ինչպէս, օրինակ, բռնութիւնները քրդերի դէմ, ռազմական ներխուժումները Սիրիա և Լիբիա, յունաստանի և Կիպրոսի դէմ եղած սադրանքները, շարունակում է վարել ռազմատենչ քաղաքականութիւն: Ե՛վ Թուրքիան,  և՛ Ադրբեջանը ոտնահարել են ժողովրդավարութեան սկզբունքները, տարիներ շարունակ ապակայունացրել տարածաշրջանը և շարունակում են խախտել խաղաղութիւնն ու կայունութիւնը տարածաշրջանում:

Ընկերվար երիտասարդների միջազգային միութիւնը (IUSY) խստօրէն դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին յարձակումը Արցախի վրայ և յորդորում անմիջապէս դադարեցնել ռազմական գործողութիւնները, յատկապէս՝ խաղաղ բնակչութեան ուղղութեամբ: Պատմութիւն ապացուցել է, որ ռազմական գործողութիւնը չի կարող որևէ կառուցողական բանի յանգեցնել, և երբևէ ոչ մի կողմը չի շահելու լայնածաւալ պատերազմից:

IUSY-ն նաև դատապարտում է Թուրքիայի ագրեսիւ դիրքորոշումը և նրա շարունակական անխոհեմ քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը:

IUSY-ը լիայոյս է, որ հակամարտութեան խաղաղ լուծումը հնարաւոր է միայն լարւածութեան թուլացման և բանակցութիւնների վարման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխաւորութեամբ, միջազգային իրաւունքի և 1975 թ. Հէլսինկեան համաձայնագրերում ամրագրւած սկզբունքների հիման վրայ՝ բանակցային գործընթացի միջոցով:

IUSY-ն միջազգային հանրութեանը կոչ է անում պահանջել ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցում»,- ասւում է յայտարարութեան մէջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։