Հա

Քաղաքական

29/09/2020 - 17:43

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցւել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

 

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետութեան ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գեանջա» օդանաւակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալիար» օդանաւակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայւած ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղութեամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրութեան «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարւածները:

«alikonline.ir»- Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետութեան ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գեանջա» օդանաւակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալիար» օդանաւակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայւած ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղութեամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրութեան «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարւածները: Այս մասին յայտնում է ՀՀ ՊՆ խօսնակ Շուշան Ստեփանեանը։

Տւեալ ժամանակահատւածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զօրքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում իւրային աւիացիան։

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետութեան ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցւել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհւել է:

Թուրքիայի Հանրապետութեան F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբիեկտիւ հսկման միջոցների, գտնւել է 60 կմ խորութեան, 8200 մետր բարձրութեան վրայ։

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։