Հա

Քաղաքական

30/09/2020 - 08:14

ՄԻԵԴ-ը բաւարարել է Ադրբեջանի հանդէպ միջանկեալ միջոց կիրառելու մասին ՀՀ կառավարութեան դիմումը․ Ադրբեջանը կը պարտաւորեցւի դադարեցնել կրակը

Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը միջանկեալ միջոց կիրառելու վերաբերեալ ՀՀ կառավարութեան դիմումի հիման վրայ որոշում է կայացրել այն կիրառել:

«alikonline.ir»- Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը միջանկեալ միջոց կիրառելու վերաբերեալ ՀՀ կառավարութեան դիմումի հիման վրայ որոշում է կայացրել այն կիրառել: Այս մասին ըստ Yerkir.am-ի յայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Հաշւի առնելով այն հանգամանքը, որ ստեղծւած իրավիճակը կարող է յանգեցնել Կոնւենցիայի լրջագոյն խախտումների, ՄԻԵԴ-ը՝ 7 դատաւորից կազմւած Պալատի կազմով, որոշել է կիրառել Դատարանի 39-րդ կանոնը, որով կոչ է անում ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնաւորապէս ռազմական գործողութիւններից, որոնք կարող են յանգեցնել քաղաքացիական բնակչութեան կոնւենցիոն իրաւունքների խախտման, այդ թւում՝ վտանգել նրանց կեանքն ու առողջութիւնը։

ՄԻԵԴ-ը նաեւ Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում կատարել իրենց կոնւենցիոն պարտաւորութիւնները, յատկապէս Կոնւենցիայի 2-րդ՝ կեանքի իրաւունքի, եւ 3-րդ՝ խոշտանգումների եւ անմարդկային կամ  նւաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի մասին յօդւածները։

Երկու Բարձր պայմանաւորւող կողմերն էլ, հնարաւորինս սեղմ ժամկէտում, իրենց պարտաւորութիւնների կատարման մասին տեղեկութիւն պէտք է ներկայացնեն Եւրոպական դատարան։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։