Հա

Քաղաքական

30/09/2020 - 10:00

«Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը ճանաչելու հնարաւորութիւնը». Փաշինեան

Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը ճանաչելու հնարաւորութիւնը: 

«alikonline.ir» - Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը ճանաչելու հնարաւորութիւնը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ռուսական մի քանի լրատւամիջոցների հետ զրոյցում: Նա աւելացրել է, որ Հայաստանի գործողութիւններն ուղղւած են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկէտ կայունութեան հաստատմանը:

«Այո, մեր օրակարգում կայ Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչման հարցը: Նաեւ դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձեւաւորելու հնարաւորութիւնը»,- նշել է Նիկոլ Փաշինեանը:

ՀՀ վարչապետի խօսքով, Հայաստանը կապահովի իր անվտանգութիւնը ՀԱՊԿ-ի մասնակցութեամբ կամ առանց դրա: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը մշտապէս կապի մէջ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ:

Փաշինեանը նաեւ յայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Երեւանում ընդունել հոկտեմբերի 9-ին սպասւող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։