Հա

Քաղաքական

30/09/2020 - 11:52

«Սա ակնյայտօրէն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից համաձայնեցւած գործողութիւն է. Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը, եւ նրանք չեն էլ փորձում թաքցնել դա». ՀՀ վարչապետի հարցազրոյցը՝ The Spectator պարբերականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հարցազրոյց է տւել The Spectator հեղինակաւոր հանդէսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագօտում Ադրբեջանի կողմից սանձազերծւած ագրեսիային եւ պատերազմական գործողութիւններին:

«alikonline.ir»- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հարցազրոյց է տւել The Spectator հեղինակաւոր հանդէսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագօտում Ադրբեջանի կողմից սանձազերծւած ագրեսիային եւ պատերազմական գործողութիւններին:

Նիկոլ Փաշինեանը պատասխանելով հարցմանը, թէ արդեօք սա Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համակարգւած գրոհ է պատասխանել է.

«Սա ակնյայտօրէն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից համաձայնեցւած գործողութիւն է: Թուրքիան ղեկավարում է ողջ գործընթացը: Նրանք չեն էլ փորձում թաքցնել դա: Դա իրականում շատ հրապարակային գործընթաց է:

Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայերի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքը: Բայց քանի որ Դուք ակնարկում էք նաեւ Թուրքիայի մասին, ապա պէտք է հաշւի առնել այն էքզիստենցիալ սպառնալիքը, որը կախւած է եղել  հայ ժողովրդի գլխին մեր պատմութեան ընթացքում:

Ինչպէս գիտէք, 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը կատարւեց Օսմանեան Թուրքիայում, երբ սպանւեց մէկ ու կէս միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարւել է ճանաչել Հայոց Ցեղասպանութեան փաստը, այլեւ իրականում շարունակում է ցեղասպանութեան իր քաղաքականութիւնը հայերի նկատմամբ: Ինչ վերաբերում է մեր հնարաւորութիւններին, ես նորից եմ կրկնում. սա մեզ համար գոյաբանական սպառնալիք է, եւ մեզ, ինքներս մեզ պաշտպանելուց բացի, այլ բան չի մնում»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։