Արցախեան հակամարտութեան վերսկսման առաջին իսկ օրը Իրանի ԱԳՆ խօսնակը հանդէս եկաւ կողմերի միջեւ խաղաղութիւն հաստատելու գործընթացին սատարելու յայտարարութեամբ: Իսկ նոյն օրը դոկտ. Զարիֆը հեռախօսազրոյց է ունեցել Երեւանի եւ Բաքւի իր գործընկերների հետ եւ պատրաստակամութիւն յայտնել կողմերին օգնելու խնդրի լուծման գործում: Այս կապակցութեամբ Թեհրանում Բաքւի դեսպանը «Թասնիմ» լրատւական գործակալութեան հարցին պաասխանելով հաստատել է, որ ծաւալւած հակամարտութեան նախայարձակը իր պատկան երկիրն է, որով նպատակ ունի հայկական կողմի թիրախից դուրս բերելու բնակելի տարածքները:
«ԱԼԻՔ» - Արցախեան հակամարտութեան վերսկսման առաջին իսկ օրը Իրանի ԱԳՆ խօսնակը հանդէս եկաւ կողմերի միջեւ խաղաղութիւն հաստատելու գործընթացին սատարելու յայտարարութեամբ: Իսկ նոյն օրը դոկտ. Զարիֆը հեռախօսազրոյց է ունեցել Երեւանի եւ Բաքւի իր գործընկերների հետ եւ պատրաստակամութիւն յայտնել կողմերին օգնելու խնդրի լուծման գործում: Այս կապակցութեամբ Թեհրանում Բաքւի դեսպանը «Թասնիմ» լրատւական գործակալութեան հարցին պաասխանելով հաստատել է, որ ծաւալւած հակամարտութեան նախայարձակը իր պատկան երկիրն է, որով նպատակ ունի հայկական կողմի թիրախից դուրս բերելու բնակելի տարածքները: Նա նաեւ յայտնել է իր երկրի դիրքորոշումը, կապւած Իրանի միջնորդութեան վերաբերեալ «Ինչ վերաբերում է Իրանին պէտք է ասել, որ երբ նշւում է՝ «Թուրքիան ու Պակիստանը աջակցութիւն են յայտնել Բաքւին», հաստատ ունի քաղաքական ենթատեքստ: Մենք միջազգային կազմակերպութիւններում պաշտպանել ենք, ինչպէս Իրանի Իսլամական Հանրապետութեանը, նոյնպէս էլ միջազգային կազմակերպութիւնների դիրքորոշումները: Իսկ, եթէ կայ որեւէ խնդիր, ապա Բաքւի համար առաջնահերթութիւնը իսլամական երկրներն են»:
Հետաքրքիր է «Թասնիմ»-ի լրագրողի արձագանքը, ով նշում է բայց սա ուրիշ հարցի պատասխան է, ու կրկնում է անպատասխան թողնւած հարցը «Ողջունո՞ւմ էք Թեհրանի պատրաստակամութիւնը հարցին լուծում տալու, թէ՞ ոչ»: «Դէ թող Իրանը նախ պաշտօնապէս դատապարտի օկուպանտին ու բռնազաւթումը»,- չպատասխանելով պատասխանել է նա:
Լրագրողի պնդումներին դեսպանի ներւերը տեղի են տւել, որից յետոյ նա նշել է «Ինչի՞ մասին է այս միջնորդութիւնը, երբ 28 տարի է ինչ իզօրու չէ լուծում գտնել ...»:
«Թասնիմ»- Այսինքն մերժո՞ւմ էք՝ խաղաղութեան նպատակով առաջարկւող օգնութիւնը: «Հրադադարի պատճառով այս հակամարտութիւնը 28 տարի է ինչ լուծում չունի: Ես ասացի, որ Մինսկի խմբից ոչ մի լուրջ արդիւնքներ չտեսանք: Իսկ Իրանին միջնորդ տեսնելու համար մեր առաջին պայմանը Իրանի կողմից Հայաստանին բռնազաւթող ճանաչելն է»,- պատասխանել է Բաքւի գաղտնի ծառայութիւնների նախկին սպան:
Լրագրողի այն հարցին, թէ Բաքուն խնդրի լուծումը տեսնում է պատերազմի, թէ՞ խաղաղ գործընթացների մէջ դեսպանը նշել է, որ Բաքուն ունի մշակած ծրագիր եւ շարժւում է այդ ուղղութեամբ:
Յիշեցնենք, որ նոյն կապակցութեամբ «Թասնիմ»-ի հարցերին պատասխանելով Ի. Ի. Հ.-ում Հայաստանի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանը կարեւորելով Իրանի դերը տարածաշրջանում խաղաղութեան հաստատման գործում՝ նշել է, որ Իրանը երբեւէ չի փոխել իր կեցւածքն Արցախի հարցում եւ միշտ հանդէս է եկել խնդրի խաղաղ ճանապարհով լուծաման կոչով: