Հա

Քաղաքական

01/10/2020 - 19:43

Իրանը չի հանդուրժի իր սահմանին ծայրայեղական վարձկանների ռազմական գործողութիւնները. Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւորը՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դէմ պատերազմում վարձկանների գործօնի մասին

Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով` Իրանում բոլորը ուշադրութեամբ հետեւում են Արցախում տեղի ունեցողին, երբեմն, իհարկէ նաեւ օգտւում ադրբեջանական աղբիւրներից: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում պատմեց այս մասին` անդրադառնալով այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի վերաբերեալ Իրանում եղած տպաւորութիւններին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով` Իրանում բոլորը ուշադրութեամբ հետեւում են Արցախում տեղի ունեցողին, երբեմն, իհարկէ նաեւ օգտւում ադրբեջանական աղբիւրներից: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում պատմեց այս մասին` անդրադառնալով այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի վերաբերեալ Իրանում եղած տպաւորութիւններին:

«Գրում են Սիրիացի վարձկանների պատերազմում մասնակցութեան մասին: Արդէն ապացուցւած են դա համարում: Խօսում են, որ մոլեռանդ վարձկանները  Թուրքիայի օգնութեամբ Իրանի հետ սահմանամերձ շրջաններում ռազմական գործողութիւններ են ծաւալում»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ, Իրանում կան խաւեր, յատկապէս ազերիական համայնքներում, որոնք փորձում են իրավիճակը լարել: «Բայց պէտք է նկատել, որ անգամ այդ համայնքներում հանրային կարծիքը ադրբեջանցիների օգտին չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով Իրանի իշխանութիւնների դիրքորոշմանը` Ռոբերտ Բեգլարեանը նշեց, որ նրանք հիմնականում փորձում են զգուշութիւն, չէզոքութիւն պահպանել, բայց նրանց համար կարեւոր են իրենց սահմանակից շրջանները:

«Իրանի խորհրդարանի անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի պատւիրակութիւնը, որտեղ ներգրաււծ ենք լինելու հայազգի պատգամաւորներ, այցելելու է սահման, որ տեղեկանայ իրավիճակին,- ասաց նա` նշելով, որ անկախ Իրանի յայտնած չէզոք պաշտօնական դիրքորոշումից, այնուամենայնիւ երկիրը չի հանդուրժի իր սահմանին ծայրայեղական  վարձկանների ռազմական գործողութիւնները․ դա լուրջ սպառնալիք է Իրանի համար»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է պատերազմում Թուրքիայի ներգրաււածութեան վերաբերեալ Իրանի կարծիքին, ապա ըստ պատգամաւորի, գոնէ վարձկաններին սահմանին մօտ բերելը չի ներւի:

Իրենք, որպէս պատգամաւորներ, փորձում են Իրանի խորհրդարանում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրականութիւնը եւ ներկայացնում են դրանից բխող Իրանի համար անվտանգային եւ տարածքային ամբողջականութեան խնդիրները:

«Մենք` իրանահայերս, գիտենք, թէ որքան կարեւոր է, որ Իրանը խաղաղ դիրքերից օգտակար լինի Հայաստանին, բանակցութիւններին եւ տարածաշրջանի խաղաղութեանը»,- ասաց նա:

Ռոբերտ Բեգլարեանը համաձայնեց Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի յայտարարութեան հետ, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նաեւ Իրանի դէմ է:

«Իսկ թէ ինչպիսի արձագանքներ դա կունենայ Իրանում, արդէն կախւած է Իրանի ընդհանուր քաղաքական համակարգից: Արդէն ասացի` Իրանի հանրային կարծիքն ինչպիսին է: Իսկ Հայաստանի եւ Արցախի գործիչների յայտարարութիւնները ներկայացնում են երկու ժողովուրդների շահերը»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։