Հա

Քաղաքական

07/10/2020 - 08:30

Հանրապետութեան նախագահը պատրաստակամութիւն է յայտնել նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի լուծմանը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում մտահոգութիւն է յայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնում երրորդ երկրների հնարաւոր միջամտութեան առնչութեամբ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ հոկտեմբերի 6-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում մտահոգութիւն է յայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնում երրորդ երկրների հնարաւոր միջամտութեան առնչութեամբ. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սրմանը յստակեցրել է, որ երրորդ երկրի միջամտութիւնը կարող է հակամարտութիւնը վերածել տարածաշրջանային պատերազմի:

«Տարածաշրջանի անվտանգութիւնը, կայունութիւնը եւ խաղաղութիւնը, մասնաւորապէս հիւսիսային սահմաններում, մեզ համար շատ կարեւոր են»,- նշել է Նախագահ Ռոհանին՝ յաւելելով, որ այդ հակամարտութիւնն ու սահմաններին շարունակւող ռազմական գործողութիւնները չպէտք է որոշ ահաբեկչական խմբաւորումների ներթափանցման առիթ դառնայ»:

Նախագահ Ռոհանին նաեւ յստակեցրել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լեռնային Ղարաբաղի հակամարտոթեան կարգաւորման ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։