Հա

Քաղաքական

07/10/2020 - 11:50

Ինչո՞ւ Կանադան հրաժարւեց Ադրբեջանին եւ Թուրքիային զէնք վաճառել, եւ ի՞նչ խնդիր են լուծում Հայ Դատի գրասենեակները

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի սահմանների ողջ երկայնքով սկսւած ռազմական գործողութիւններին զուգընթաց՝ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցը ձեռնամուխ է եղել ադրբեջանական ագրեսիայի մասին աշխարհով մէկ ներկայացնելու գործին, իսկ այդ աշխատանքի շնորհիւ է, որ որոշ պետութիւններից ստացւել են իրավիճակին համահունչ եւ ոչ թէ՝ հայամէտ, այլ՝ օբիեկտիւ արձագանքներ։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի սահմանների ողջ երկայնքով սկսւած ռազմական գործողութիւններին զուգընթաց՝ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցը ձեռնամուխ է եղել ադրբեջանական ագրեսիայի մասին աշխարհով մէկ ներկայացնելու գործին, իսկ այդ աշխատանքի շնորհիւ է, որ որոշ պետութիւններից ստացւել են իրավիճակին համահունչ եւ ոչ թէ՝ հայամէտ, այլ՝ օբիեկտիւ արձագանքներ։ 168 TV-ի «Ռէւիւ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի ծրագրերի համակարգող Գէորգ Ղուկասեանը:

«Կանադայի հասարակական եւ քաղաքական շրջանակներում կարողացանք քննարկման առարկայ դարձնել այն, որ Արցախի դէմ Ադրբեջանի կողմից օգտագործւող թուրքական դրոնների, սենսորային եւ կրակի կառավարման համակարգերն ունեն կանադական արտադրութիւն եւ ուղղւում են Արցախում ապրող քաղաքացիական բնակչութեան դէմ։ Կանադայում դա առաջացրեց մեծ դժգոհութեան ալիք, ինչի հետեւանքով Կանադայի արտգործնախարարը յայտարարեց, որ կասեցւում է ցանկացած ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային՝ շեշտելով այն իրաւական ակտը, որի հիման վրայ էլ կայացրել էր այդ որոշումը։ Ըստ այդ իրաւական ակտի՝ կանադական ռազմական արտադրանքը չի կարող ուղղւել քաղաքացիական բնակչութեան դէմ, իսկ սա նշանակում է, որ Կանադան ընդունեց, որ Արցախում ադրբեջանական կրակոցներից սպանւել են քաղաքացիական անձինք։ ԱՄՆ-ում եւս Հայ Դատն արձանագրել է մեծ արդիւնք։ Կոնգրեսի երկու պալատների 50 պատգամաւոր կոչ են արել Սպիտակ տան վարչակազմին դադարեցնել Ադրբեջանին եւ Թուրքիային զէնքի վաճառքը, եւ Կոնգրեսի որեւէ անդամ չի պաշտպանել ադրբեջանական ագրեսիան»,- ասաց Ղուկասեանը։

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ այս օրերին Հայ Դատի գրասենեակները մեծածաւալ աշխատանք են տանում նաեւ Արցախի ճանաչման հարցի առնչութեւամբ, քանի որ ապրում ենք աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային այնպիսի բարդ ժամանակաշրջանում, երբ Արցախի ճանաչումը դառնում է անհրաժեշտութիւն, եւ ժամանակը ցոյց է տւել, որ անկախութեան չճանաչումը պատերազմի կանխման երաշխիք չէ։

«Կարծում եմ, որ ժամաակն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախութիւնը, որը մեզ համար անվտանգային նշանակութիւն ունի»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։