Հա

Քաղաքական

08/10/2020 - 13:10

«Մենք դիմակայում ենք չարին, ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչութեանը»․ Արծրուն Յովհաննիսեանի ուղերձը

Մենք դիմակայում ենք ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչութեանը։ 

«alikonline.ir» - Մենք դիմակայում ենք ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչութեանը։ Այս մասին տեսանիւթով կոչ է տարածել ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը։

Նա, մասնաւորապէս, ասել է. «Մենք չունենք նաւթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կեանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ։ Ի վերջոյ, մենք ի տարբերութիւն թշնամու, չունենք 10 մլն բնակչութիւն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչութիւն ամբողջ աշխարհում։ Մենք ունենք Սփիւռք։

Իմ այ կոչն ուղղւած չէ պարզապէս 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի եւ 10 մլն յաղթողի։ Ուզում եմ ձեզնից իւրաքանչիւրն իրեն մեր չափ պայքարող զգայ, ուզում եմ ձեզնից իւրաքանչիւրը մտնի իր խրամատը ու մղի իր պայքարը։

Ես ամէն օր հարիւրաւոր, հազարաւոր նամակներ եմ ստանում արտերկրի մեր հայրենակիցներից, հարցնում են, թէ ինչով կարող են օգնել, ինչ ուղարկել։ Այդ օգնութիւնները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մէկ տարբերակ կայ. նւիրատւութիւնները պէտք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Անձամբ եմ երաշխաւորում, որ հիմնադրամին ուղղւած ցանկացած նւիրատւութիւն իր նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ աւելի արդիւնաւէտ։

Այս պատերազմում յաղթանակի գրաւականներից մէկը ամուր թիկունքն է, եւ ես վստահ եմ, որ դուք այն ամէն րոպէ աւելի էք ամրացնելու։ Մենք միասին յաղթելու ենք այս պատերազմում։

Դէ ինչ, ամենքս դէպի մեր խրամատը, ի գործ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։