Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է յարձակման փորձեր, որոնք մատնւում են անյաջողութեան:
«alikonline.ir» - Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է յարձակման փորձեր, որոնք մատնւում են անյաջողութեան: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ խօսնակ Շուշան Ստեփանեանը։
Նա, նաեւ գրել է. «Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարաւային սահմանի երկու ուղղութիւններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողութիւնների արդիւնքում կասեցւել է։
Հակառակորդին պատճառւել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպէս նաեւ խոցւել է թշնամական 9 միաւոր զրահատեխնիկա»։