Հա

Քաղաքական

10/10/2020 - 16:10

«Հրադադարի խախտումով Ադրբեջանը եւս մէկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարեալ պետութիւն, որը չի կատարում իր պարտաւորութիւններն անգամ 5 րոպէ». Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետութեան ԱԳՆ յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերեալ:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան ԱԳՆ յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերեալ, որն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Խստագոյնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհւածների եւ ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերեալ Ռուսաստանի Դաշնութեան միջնորդութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Յատկապէս աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների եռեակ դաշինքը յարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կողմից կրակի դադարեցման մասին յայտարարելուց անմիջապէս յետոյ։ Իր գործողութիւններով Ադրբեջանը եւս մէկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարեալ պետութիւն, որը չի կատարում իր պարտաւորութիւններն անգամ 5 րոպէ։

Այսօրւայ ուխտադրուժ յարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցութիւնները դիտարկում է բացառապէս որպէս քողարկում՝ ռազմական գործողութիւններին պատրաստւելու համար։ Ստեղծւած իրադրութիւնում միջազգային հանրութիւնը վտարեալ պետութեանը կարող է կանգնեցնել միայն մէկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետութեան ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրաւական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղութիւն եւ անվտանգութիւն երաշխաւորելու ինչպէս մեր հանրապետութեան, այնպէս էլ ողջ տարածաշրջանի համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։