Հա

Քաղաքական

10/10/2020 - 16:45

«Քիչ առաջ վերադարձայ Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին գտնւում է ՊԲ վերահսկողութեան տակ». Արցախի նախագահ

Քիչ առաջ վերադարձայ Հադրութ քաղաքից։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը:

«alikonline.ir» - Քիչ առաջ վերադարձայ Հադրութ քաղաքից։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը:

«Ինչպէս գիտէք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանաւորւածութիւնը, դիւերսիոն յարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղութեամբ։

Իրավիճակն այս պահին լրիւութեամբ գտնւում է Պաշտպանութեան բանակի վերահսկողութեան տակ։ Իսկ առկայ պայմանաւորւածութիւնների եւ դրանց խախտման վերաբերեալ կը խօսեմ առաւօտեան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Յուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է նա:

Նշենք, որ աւելի վաղ Արցախի նախագահը յայտնել էր, որ տեխնիկական մի շարք խնդիրներով պայմանաւորւած, իր՝ այսօր ժամը 17:00-ին նախատեսւած մամուլի ասուլիսը կրկին յետաձգւում է: 

Նշենք նաեւ, որ Արցախի ՊԲ-ն յայտարարութիւն էր տարածել, ըստ որի՝ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիւերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղութեամբ:

«Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման եւ ոչնչացման գործողութիւնները շարունակւում են: 

Ռազմաճակատի միւս հատւածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողութիւնները, ըստ երեւոյթին, թելադրւած են Հադրութը գրաւելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրէին կատարած յայտարարութիւնը ապացուցելու նպատակով»,- ասւած է ՊԲ յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։