Հա

Քաղաքական

14/10/2020 - 08:15

ԱՀ քննչական կոմիտէում վարոյթ է ընդունւել Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու դէպքի առթիւ յարուցւած քրէական գործը

ԱՀ քննչական կոմիտէում վարոյթ է ընդունւել Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու դէպքի առթիւ յարուցւած քրէական գործը:

«alikonline.ir» - ԱՀ քննչական կոմիտէում վարոյթ է ընդունւել 2020 թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի եւ 16:00-ի սահմաններում, միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի, մասնաւորապէս՝ «Միջազգային զինւած ընդհարումների զոհերի պաշտպանութեան մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնւենցիայի 1993 թ. դեկտեմբերի 7-ի լրացուցիչ արձանագրութեան (յօդւած 53, մշակութային արժէքների եւ պաշտամունքի վայրերի պաշտպանութիւնը) պահանջների լուրջ խախտումներով, ուղղակի նշանառութեամբ Ադրբեջանի Հանրապետութեան զինւած ուժերի կողմից Արցախի Հանրապետութեան Շուշի քաղաքի կենտրոնում գտնւող ռազմական օբիեկտների անմիջական հարեւանութեամբ չտեղակայւած հոգեւոր ժառանգութիւն համարւող պատմական յուշարձան հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու եւ մեծ վնաս պատճառելու դէպքի առթիւ յարուցւած քրէական գործը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում են ԱՀ քննչական կոմիտէից:

Նախաքննութիւնը շարունակւում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։