Հա

Քաղաքական

14/10/2020 - 11:20

«Ադրբեջանական զինուժը թիրախաւորել է ՀՀ-ում մարտական հերթապահութիւն կատարող մարտական տեխնիկա, այսուհետ ՀՀ ԶՈՒ-ն իրեն իրաւունք է վերապահում թիրախաւորել Ադրբեջանում գտնւող ցանկացած ռազմական օբիեկտ»․ ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել, որում, մասնաւորապէս, ասւած է․

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել, որում, մասնաւորապէս, ասւած է․

«Ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 14-ին թիրախաւորել է Հայաստանի Հանրապետութեան տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գօտում մարտական հերթապահութիւն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրութիւնների հիման վրայ, թէ, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարւածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Աւելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան այդ պնդումը չի կարող որեւէ հիմնաւորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութիւնն իրեն թոյլ է տալիս թիրախաւորել Հայաստանի Հանրապետութեան տարածքում գտնւող եւ բնականոն մարտական հերթապահութիւն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրութիւնների հիման վրայ։

Վերահաստատելով, որ մինչեւ այս պահը Հայաստանի Հանրապետութեան տարածքից որեւէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակւել Ադրբեջանի ուղղութեամբ, միեւնոյն ժամանակ յայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերն իրենց իրաւունք են վերապահում նոյն տրամաբանութեամբ թիրախաւորել Ադրբեջանի տարածքում գտնւող ցանկացած ռազմական օբիեկտ կամ ռազմական տեղաշարժ։

Մարտական գործողութիւնների գօտին եւ տրամաբանութիւնը փոխելու գործընթացի ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը։

Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։