Հա

Քաղաքական

16/10/2020 - 08:50

«Օրւայ ընթացքում համառ մարտեր են ընթացել, յատկապէս հարաւային ուղղութեամբ՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զօրքերը հերոսական դիմադրութիւն են ցոյց տւել». Արծրուն Յովհաննիսեան

Այսօր վաղ առաւօտեան հակառակորդը նախաձեռնել է յարձակողական գործողութիւններ 2-3 ուղղութիւններով: Ողջ օրւայ ընթացքում յամառ մարտեր են ընթացել յատկապէս հարաւային ուղղութեամբ մերձարաքսեան հատւածում, որտեղ մեր զօրքերը հերոսական դիմադրութիւն են ցոյց տալիս հակառակորդին: 

«alikonline.ir» - Այսօր վաղ առաւօտեան հակառակորդը նախաձեռնել է յարձակողական գործողութիւններ 2-3 ուղղութիւններով: Ողջ օրւայ ընթացքում յամառ մարտեր են ընթացել յատկապէս հարաւային ուղղութեամբ մերձարաքսեան հատւածում, որտեղ մեր զօրքերը հերոսական դիմադրութիւն են ցոյց տալիս հակառակորդին: Այս մասին Հայկական միասնական տեղեկատւական կենտրոնում կայացած ասուլիսին յայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը: Գրում է Tert.am-ը:

Նա նշեց՝ երկուստեք կան կորուստներ: «Հակառակորդին պատճառւել են զգալի թւով կորուստներ, որոշ բնագծերում յաջողւել է յետ շպրտել: Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր յատկապէս՝ հետեւակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ եւ օդուժի տարբեր միջոցներ: Գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է տեղի ունենում, սակայն առաւօտները նորից վերսկսում են յարձակումները»,- ասաց Յովհաննիսեանը:

Նրա խօսքով՝ Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթեւ իրավիճակ է, յամառ մարտեր չկան: 

Հարցին՝ զինծառայողների շրջանում կորոնավիրուսի դէպքեր կա՞ն եւ քանի՞սն են, Յովհաննիսեանը պատասխանեց՝ տւեալներ չկան. «Յամառ մարտերի ընթացքում, եթէ դէպքերը ծանր չեն լինում, չենք էլ կարող թեստաւորում անել, որովհետեւ ամբողջ բանակը, զինւած ուժերը գտնւում են մարտական գործողութիւնների մէջ»,- ասաց նա՝ եւս մէկ անգամ ընդգծելով, որ յաղթելու ենք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։