Հա

Քաղաքական

16/10/2020 - 22:20

ԱՊԿ գլխաւոր քարտուղար. «Շարունակելու եմ հետեւել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեանը»

Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեան (ԱՊԿ) գլխաւոր քարտուղարն իր թւիթերեան միկրոբլոգում հրապարակել է ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանին ուղղւած իր նամակը:

«alikonline.ir» - Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեան (ԱՊԿ) գլխաւոր քարտուղարն իր թւիթերեան միկրոբլոգում հրապարակել է ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանին ուղղւած իր նամակը:

Նամակում նա նշել է, որ երկար տարիներ հետեւել է Արցախեան հակամարտութեանը` յստակեցնելով, որ շարունակելու է անել դա մինչեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի երաշխաւորման գործընթացի կայացումը, ինչպէս նաեւ հակամարտութեան կողմերի միջեւ արդիւնաւէտ բանակացութիւնների ձեւաւորմանը:

Նա նկատել է, որ ինքնորշման իրաւունքը վճռորոշ է, եւ այն համարւում է Արցախի ժողովրդի քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների լաւագոյն գրաւականը:

Նա նաեւ նշել է. «Արցախում խաղաղութեան ու կայունութեան եւ, առհասարակ, Կովկասում ընդհանուր շահերի համար, շարունակելու է հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղւած աջակցութեան ջանքերը, եւ Արցախում հայերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքի պաշտպանութիւնը եւ դրան նպատակաուղղւած գործողութիւնները:

Իր նամակի մէկ այլ հատւածում Ալմարգոն մտահոգութիւն է յայտնել Ադրբեջանին ռազմական աջակցութեան վերահաստատել է ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցման անհրաժետութիւնը, այն համարելով, միջազգային նորմերի ոտնահարում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։