Հա

Քաղաքական

17/10/2020 - 15:50

Ադրբեջանական զինւած ուժերի կողմից գերեւարւած 2 հայ զինծառայողները ողջ են

Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինւած ուժերի կողմից գերեւարւած հայ զինծառայողներ Արեգ Սարգսեանը եւ Նարեկ Ամիրջանեանը ողջ են եւ գտնւում են հոսպիտալում: 

«alikonline.ir» - Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինւած ուժերի կողմից գերեւարւած հայ զինծառայողներ Արեգ Սարգսեանը եւ Նարեկ Ամիրջանեանը ողջ են եւ գտնւում են հոսպիտալում: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում Արեգ Սարգսեանի եւ Նարեկ Ամիրջանեանի շահերի ներկայացուցիչ Արտակ Զէյնալեանը:

«Քիչ առաջ գերեւարւած Արեգ Սարգսեանը եւ Նարեկ Ամիրջանեանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնւում են հոսպիտալում։

Յիշեցնեմ, երէկ՝ 16.10.2020 թ. Մարդու Իրաւունքների Եւրոպական դատարանը բաւարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտաւորեցնելով Ադրբեջանի կառավարութիւնը ապահովել Արեգ Սարգսեանի եւ Նարեկ Ամիրջանեանի կեանքի անձեռնմխելիութիւնը եւ նրանց առողջութեան իրաւունքը։

Միեւնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչեւ 22.10.2020թ․ Եւրոպական դատարանին ներկայացնել տեղեկութիւններ վերջիններիս որպիսութեան եւ առողջական վիճակի վերաբերեալ»,- գրել է Զէյնալեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։