Հա

Քաղաքական

17/10/2020 - 16:00

Թալիշ ակտիւիստը մուսուլման ադրբեջանցիներին կոչ է արել պայքարել Ալիեւի եւ Էրդողանի դէմ

Թալիշ ակտիւիստ Իսա Թոլիշը կոչով դիմել է Ադրբեջանի մուսուլման բնակչութեանը՝ նշելով, որ պատերազմում իրականացւած քայլերը չեն համապատասխանում Ղուրանի դրոյթներին։

«alikonline.ir» - Թալիշ ակտիւիստ Իսա Թոլիշը կոչով դիմել է Ադրբեջանի մուսուլման բնակչութեանը՝ նշելով, որ պատերազմում իրականացւած քայլերը չեն համապատասխանում Ղուրանի դրոյթներին։ Գրում է Yerkir.am-ը:

«Յարգելի՛ ադրբեջանցիներ, սիրելի՛ թալիշներ, Ադրբեջանում բնակւող բոլոր ժողովուրդնե՛ր

Այսօր ես ուզում եմ խօսել ձեզ հետ որպէս մուսուլմանն եղբայր, յատկապէս ձեզ՝ մուսուլմանների հետ, որոնք հաւատում են Ղուրանին: Բացէ՛ք ձեր աչքերը, կարդացէ՛ք մարգարեի Ղուրանը եւ հադիսները, որոնք ձեզ կոչ են անում պայքարել դաժան մարդու եւ բռնապետի դէմ: Այսօր մենք պէտք է դիմակայենք Ալիեւի ռեպրեսիւ ռեժիմին, միջոցներ ձեռնարկենք նրա արիւնոտ գաղափարախօսութեան դէմ, քանի որ նա կրկին ցանկանում է տարածաշրջանում յանցագործութիւններ եւ սպանութիւններ հրահրել:

Յարգելի՛ ադրբեջանցիներ, սիրելի՛ թալիշներ, մեր դաւանանքը մեզ թոյլ չի տալիս լռել բռնութեան առաջ, թոյլ տալ նրանց յանցանքներ գործել մեր ու մեր միւս ժողովուրդների դէմ: Եկէք դիմենք աստւածային հոգատար երջանկութեան մեր գրքին՝ Ղուրանին, որը մեզ հրամայում է ըմբոստանալ եւ պայքարել ճնշողների ու անարդար բռնապետերի դէմ: 

Սա է մեր բարոյական պարտքը, որը Աստւած մեզ հրամայում է Ղուրանում: Այսօր, երբ հայ գերիների ձեռքերը կապւում եւ գնդակահարւում են, եկէք կարդանք Հազրաթ Ալի «Նահջ ուլ Բալագ» գիրքը, որն արգելում է նման անողոքութիւնն ու դաժանութիւնը: 

Մեր կրօնական պարտականութիւնն է դիմակայել Իլհամ Ալիեւի եւ Էրդողանի յանցագործութիւններին:

Մահմեդական եղբայրնե՛ր եւ քոյրե՛ր, որտեղ էլ որ դուք ապրում էք՝ Ադրբեջանում կամ աշխարհի ցանկացած կէտում, եկէք Ղուրանը վերցնենք մեր ձեռքը եւ բարձրացնենք մեր ձայնը Բաքւի ագրեսիայի դէմ: Սա Աստծոյ կողմից մեզ տրւած աստւածային հնարաւորութիւնն է՝ դիմակայելու Բաքւի ֆաշիստական ռեժիմին, ուստի եկէք բարձրացնենք մեր ձայնը՝ որպէս իսկական մահմեդականներ:

Քո մահմեդական եղբայր Իսա»,- գրել է թալիշ ակտիւիստը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։